Քյարամյանը՝ ՊՎԾ պետ, Պետրոսյանը՝ ՊԵԿ նախագահ, Պողոսյանը՝ ՔԿ նախագահ. նոր նշանակումներ կլինեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Իրականում»-ի հավաստի տեղեկություններով Հատուկ քննչական ծառայության ղեկավարի պաշտոնից ազատված Արգիշտի Քյարամյանն անգործ չի մնա։ «Մեր իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Քյարամյանը կնշանակվի ՊՎԾ պետ։ Այդ պաշտոնն այս պահին զբաղեցնում է Ռոմանոս Պետրոսյանը, ով, ինչպես ավելի վաղ գրել էինք կնշանակվի ՊԵԿ նախագահ՝ փոխարինելով այդ պաշտոնում Ռուստամ Բադասյանին։
Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնին, ապա այս պահին քննարկվում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Արթուր Պողոսյանի թեկնածությունը»,- գրում է լրատվականը։
Հիշեցնենք, որ կիրակի օրը միանգամից 6 պաշտոնանկություն իրականացվեց գործադիրում։ Զբաղեցրած պաշտոններից ազատվեցին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն ու Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ Հրաժարական ներկայացրեց նաև ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ