Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյալը Էրեբունու նախկին թաղապետի տեղակալ «Պույի Արմենի» որդին է․ Shamshyan

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ, տաք հետքերով ստացված օպերատիվ տեղեկություններով բացահայտել են առանձնապես ծանր հանցագործությունը, որը ձևակերպվել էր՝ իբրև անզգույշ վրաերթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի փողոցի թիվ 48/2 հասցեի մոտ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել մի քաղաքացի։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչի գլխավորությամբ։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 34-ամյա Արմեն Խաչատրյանն է։
 
Մինչ դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՊՀ բաժնում քննություն էր իրականացվում՝ հայտնաբերելու անհայտ մակնիշի ավտոմեքենան և վարորդին, ոստիկանության Էրեբունու բաժնում ստացվում են օպերատիվ տեղեկություններ, որ տեղի ունեցածը ոչ թե վրաերթ է, այլ  վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ էլ նշված անձին վրաերթի են ենթարկել։

Էրեբունու համայնքային ոստիկանները հսկայածավալ աշխատանքի արդյունքում ժամերի ընթացքում պարզել են ամբողջ եղելությունը։

Ըստ օպերատիվ տվյալների՝ այդ օրը ժամը 00։30-ի սահմաններում Երևանում հաշվառված 23-ամյա Կարեն Օսիպյանը իր կողմից վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Վարդաշեն թաղամասից ուղևորվել է դեպի Այվազովսկի փողոց, որի ժամանակ նա վազանց է կատարել Երևանի բնակիչ 34-ամյա Արմեն Խաչատրյանի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենային, ապա իր ավտոմեքենան կայանել է Այվազովսկի փողոցի վրա գործող «CPS» բենզալցակայանի դիմաց։

Արդեն կայանելուց հետո Ա․ Խաչատրյանը «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով ժամանում է «CPS» բենզալցակայանի մոտ և փակում է Կ․ Օսիպյանի ավտոմեքենայի առջևի հատվածը, ինչից հետո նրանց միջև վիճաբանություն է առաջանում ու այդ ընթացքում Ա․ Խաչատրյանը զանգահարում է իր հորեղբոր տղաներ, Երևանի բնակիչներ 37-ամյա Դավիթ Խաչատրյանին և 41-ամյա Կարեն Խաչատարյանին, ապա իրենց մոտ եղած փայտյա մահակներով հարձակվում և ծեծի են ենթարկում Կ․ Օսիպյանին, ինչից հետո վերջինս հաջողացնում է դիմել փախուստի և նստում է իր կողմից վարվող ավտոմեքենան և փախուստի դիմելու դիտավորությամբ ավտոմեքենան վարում է նրանց ուղղությամբ ու այդ ժամանակ էլ վրաերթի է ենթարկում Ա․ Խաչատրյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվում է հիվանդանոց։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոցում նրանք փորձել են ոստիկաններին ու քննիչներին մոլորեցնել, որ տեղի է ունեցել վրաերթ, սակայն Էրեբունու բաժնի ծառայողները նրանց ասածները «հալած յուղի» տեղ չեն ընդունել ու ժամերի ընթացքում պարզել են ողջ եղելությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ․ Օսիպյանը Էրեբունու նախկին թաղապետի տեղակալ «Պույի Արմենի» որդին է, իսկ վիրավոր Կ․ Խաչատրյանը ավելի շատ հայտնի է «Կյաժ Կարեն» մականվամբ։ 

Էրեբունու  ոստիկանները նաև պարզել են վիճաբանության ականատես եղած քաղաքացու ինքնությունը, սակայն նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում, բայց որ ոստիկանության համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները ցուցաբերել են պրոֆեսիոնալիզմ, դա անհերքելի ապացույց է և հնարավոր է՝ դեպքի փաստով ձևակերպված փաստաթղթերը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժնից փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ