Արդարության սեւ օր․ Իսրայելի նախագահը՝ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության օրդերի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության օրդերի վերաբերյալ ՄՔԴ որոշումը անվանել է «արդարության սեւ օր»
«ՄՔԴ-ի անխիղճ և զայրացնող որոշումը համընդհանուր արդարադատությունը վերածեց համընդհանուր ծիծաղի առարկայի», - նշել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն իր սոցցանցային էջերում։
Նրանք մեղադրվում են Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։
Ըստ նախաքննական պալատի՝ ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ Նեթանյահուն ու Գալանտը միտումնավոր և գիտակցաբար զրկել են Գազայի խաղաղ բնակչությանը գոյատևման համար անհրաժեշտ պարագաներից, ներառյալ սնունդը, ջուրը, դեղորայքն ու բժշկական պարագաները, այդ թվում՝ վառելիք և էլեկտրաէներգիա։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live