Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ո՞վ է իրականում «Վեցերորդ զգայարանի» շաման Ֆերնանդոն, ինչպե՞ս նա խաբեց բոլորին և որտե՞ղ է այժմ (լուսանկարներ, տեսանյութ)

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Հենց սկզբից ասեմ, որ երբեք էլ չեմ հավատացել հեռուստատեսային էքստրասենսների, շամանների, մոգերի և նմանօրինակ շառլատանների գոյությանը։ Երբ իմացա, որ ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվելու է ռուսական «Битва экстрасенсов»-ի հայկական տարբերակը, մոտավորապես պատկերացրեցի, թե ինչ կարելի է սպասել։

Բայց այսօր բուն հաղորդման մասին չէ, որ ուզում եմ խոսել, այլ դրա երրորդ եթերաշրջանի դերակատարներից մեկի` շաման Ֆերնանդոյի։ Երեկ պատահմամբ ծանոթներիցս մեկն ասեց, որ շամանին տանում են բանակ։ Նա ինքն էլ էր անակնկալի եկել, քանի որ Ֆերնանդոն ծանոթանալուց ներկայացել էր 26 տարեկան, իսկ վերջին օրերին կարճ կտրած մազերի հետ կապված հարցերին պատասխանել էր, որ Հոլանդիա է գնում և 6 ամսից կգա։ Նա բոլորի հետ ծանոթանալուց և մտերմիկ զրուցելուց հետո մի «գաղտնիք» էլ էր բացում։ Համեստորեն ասում էր, որ, ուշադրություն, ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՍՊԱ Է։ Այստեղ մի բան կարելի է ասել. բա մարդ էլ իսրայելական բանակի սպայի կոչումը կթողնի, կգա էստեղ, էկրաններից շամանություն կանի՞։

Քանի որ հաղորդաշարի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, որոշեցի, այնուամենայնիվ, ծանր տեղս թեթևացնել և հետաքրքրվել երիտասարդով։ Դեռևս երրորդ եթերաշրջանի սկզբում Մուրադյան Հրաչն ասել էր, որ Ֆերնանդոն Իսրայելից է եկել։ Գուցե։ Նրա ֆեյսբուքյան էջում, չնայած հակասական, բայց, այնուամենայնիվ, իսրայելական հետքեր կան, օրինակ՝ դպրոցը, որտեղ, ըստ նշումների, ընդունվել է 2000–ին և ավարտել 2012–ին։ Միջնակարգ կրթությունն Իսրայելում իրոք 12 տարի է, բայց մաթեմատիկայի ամենատարրական գիտելիքների տերն էլ կարող է հաշվել, որ 26 տարեկանը, այսինքն՝ 1990-91 թ.–ին ծնվածը, 2000 թ.–ին չի կարող դպրոց գնալ, այն էլ այն դեպքում, երբ դպրոց գնալու տարիքն Իսրայելում 6 տարեկանն է։ Իմ աղբյուրներով պարզեցի նաև, որ Ֆերնանդոյի մայրը հրեա է։

Շամանի ֆեյսբուքայն պրոֆիլում մի իսրայելական բանակի զինվորի նկար տեսա, ով պրոֆիլից շատ նման էր իրեն, բայց սուտն այնքան շատ էր, որ որոշեցի դա էլ ճշտել և չսխալվեցի։

Լուսանկարում իսկապես իսրայելական բանակի զինվոր էր, բայց այն արված էր 2009 թ.–ի հունվարի 19–ին, Գազայի հատվածից Իսրայել վերադառնալու ճանապարհին։ ԼուսանկարըREUTERS գործակալությանն էր, լուսանկարիչը`Amir Cohen–ը։ Այն  REUTERS–ի կողմից 2009 թ.–ի տարվա լավագույն լուսանկարներից մեկն էր ճանաչվել։ Հիմա կասեք, որ շատ հնարավոր է՝ աշխարհահռչակ լուսանկարում հենց մեր շամանն է, քանի որ 2009–ին նա 18-19 տարեկան է եղել, և շատ հնարավոր է, որ ծառայելուց է եղել Իսրայելի բանակում` Ցահալում։ Չեմ շտապի համաձայնվել, որովհետև հաջորդ բացահայտումս ինձ համար էլ էր անակնկալ։ Պարզվում է՝ մեր շամանը խաբել է նաև իր անվան հարցում, խաբել երևի թե բոլորին։ Գուցե նրան դուր է գալիս իսպանական ծագման Ֆերնանդո անունը, բայց իրական անունն ավելի հայեցի է։ «Վեցերորդ զգայարանի» շաման, մեծն մոգ և ազատ ժամանակ անհաջող երգիչ Գաբրիելի սան (շամանն էր այդպես պնդում) Ֆերնանդո Աբգարյանը ոչ այլ ոք է, քան Վահան Աբգարյանը, ով ծնվել է 1997 թ.–ի հոկտեմբերին։

Նա 26 տարեկան չէ, նա Ցահալի սպա չէ, և խիստ կասկածում եմ, որ նա ինչ-որ կապ ունի շամանության կամ մոգության հետ։

Նա նորակոչիկ Վահան Աբգարյանն է, ով այսօր մեկնել է պարտադիր զինվորական ծառայության, քանի որ լրացել է նրա 18 տարին։

Հայազգի առաջին շամանն իր ծառայության 2 տարին կանցկացնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։

Բարի ծառայություն մաղթենք նրան, և թող իր` հասարակ մահկանացուներիս համար անհասկանալի ուժն ու կարողություններն օգտագործի թշնամու դեմ պայքարում։

Եվ վերջում հիշենք Վահանի, ներողություն, այդ ժամանակ դեռևս Ֆերնանդոյի ամենադրամատիկական դերերից մեկը «Վեցերորդ զգայարան» աղմկահարույց հաղորդման շրջանակներում։ Վայելեք...

Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մшհը Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին Քուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կընդգրվի Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ը կորոշի՝ արդյոք անհրաժեշտ է ամրապնդել Իրանի հետ hակամարտությունում ձեռք բերվածը. Թրամփ Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան Աբրահամյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. Թրամփ Այն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnh Ռուբիոն հերքել է Թրամփի վարչակազմից հեռանալու մասին լուրերը Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է աջակցությունը ՄԱԿ-ի Մշտական համակարգողների համակարգի ամրապնդմանը ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը Մերձավոր Արևելք կժամանի նոյեմբերի կեսերին Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա ՀԱՊԿ-ում Հայաստանի համար նոր սահմանափակում է սպասվում Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է ձյուն. եղանակը` Հայաստանում Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք Չալաբյան