Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նրանք բանակում չեն ծառայել, բայց զինվոր են նկարահանման հրապարակում

ԼԱՅՖ

Հայկական ֆիլմարտադրության մեջ հատկապես վերջին տարիներին բանակի մասին ֆիլմեր կամ նախագծեր շատ են հանդիպում: Դրանցում տեսնում ենք հայ զինվորների կյանքը, որոնց հաճախ մարմնավորում են մարդիկ, ովքեր իրականում ինչ-ինչ պատճառներով զինվորական ծառայություն չեն անցել: Նրանցից երկուսը՝ Գնել Ուլիխանյանն ու Գոռ Հարությունյանը, կիսվել են նման ֆիլմերում նկարահանվելու փորձով եւ թեկուզ, որպես դերասան, զինվորի հոգեվիճակն ապրելու իրենց զգացողություններով:

Գնել Ուլիխանյանը, ով «Ես եմ» ֆիլմում մարմնավորում էր զինվոր Ռոմանին, այս շրջանում կապիտան Մովսիսյանի դերով խաղում է «Սահմանին» ֆիլմում. «Ես չեմ ծառայել, բայց հայրենիքիս նկատմամբ պարտքս փորձում եմ կատարել զիվորական թեմաներով ֆիլմերում նկարահանվելով: Խաղացել եմ «Ես եմ» գեղարվեստական ֆիլմում, իսկ հիմա էլ՝ «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմում: Իսկապես հպարտ եմ, որ ինձ վստահում են նման ֆիլմերում խաղալ, թեկուզ որպես դերասան, զինվորի կյանքը ներկայացնելով, շատ բան եմ սովորել: Նկարահանումների ընթացքում աշխատում եմ հնարավորինս շատ մտնել զինվորի, սպայի կերպարի մեջ. հպարտանալու առիթ է նույնիսկ մի պահ քեզ սպա զգալ»,-Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց դերասանը:

Գնելը երբեք իրական զինվոր չի եղել, բայց զինվոր ընկերներ շատ է ունեցել. «Ընկերներիցս Լեւս Դավթյանն ու Մոսո Կարապետյանն են ծառայել, ես էլ իրենց ամբողջ ծառայության ընթացքում հոգեպես տղերքի հետ եմ եղել»,- նկատեց Գնելը:

Դերասանը մեր միջոցով հղեց նաեւ իր շնորհավորանքը. «Մեր բանակը ամենահզորն է, չէ, որ պատերազմը հաղթած բանակ է: Ուզում եմ բոլորիս շնորհավորել այս օրվա կապակցությամբ, մեր հայրենիքին խաղաղ երկինք եմ մաղթում, զինվորներին քաջ առողջություն, անփորձանք ծառայություն, թող Աստծո աջը միշտ լինի մեր սահմանապահ զինվորների գլխին. թող, որ լռեն զենքերը, ուրախ հնչեն երգերը»:

Դե իսկ երգիչ-դերասան Գոռ Հարությունյանը՝ «Բանակում»-ի Վարուժը, մեզ հետ զրույցում պատմեց, որ «Բանակում» հեռուստասերիալի ողջ ընթացքում փորձել է հասկանալ ու վերապրել զինվորի կյանքը: Ի դեպ՝ որպես երգիչ Գոռն իր առաջին տեսահոլովակը նկարահանել է հենց բանակային թեմայով, որում հանդես է եկել որպես շարքային Հարությունյան.

«Առաջին հերթին սահմանին կանգնած մեր զինվերներին, ու առհասարակ բոլոր զինվորներին, սպաներին, գնդապետներին ու գեներալներին մաղթում եմ առողջություն ու խաղաղ ծառայություն, Աստված պահապան թող լինի բոլոր զինվորներին եւ նրանց ընտանիքներին: Թող մեր զինվորները միշտ կուշտ լինեն, չմրսեն ու տոկուն լինեն, ամենակարեւորը՝ կորուստներ չունենանք, որ ոչ մի սգավոր մայր չլինի,- նշեց Գոռն ու ավելացրեց,- ես բանակում չեմ ծառայել, բայց եղբորս ծառայության ու «Բանակում» հեռուստասերիալում խաղալու շնորհիվ բանակային կյանքը շատ լավ գիտեմ: Բանակը սովորեցնում է ավելի ճիշտ ընկեր եւ մարդ լինել, ավելի խորը գիտակցել, որ ընկերոջդ կողքին պետք է լինես, նրան ատամներով պահես, անկախ նրանից՝ նա քո մտերիմն է, թե ոչ, չէ՞ որ բոլորս էլ հայ ենք: Մեր հայրենիքը մեր մեծ ընտանիքն է, այն պետք է պահել ու պաշտպանել: Այս գիտակցումը զինվորները շատ ավելի լավ են հասկնում, իսկ ես էլ փորձել եմ այդ ամենը ավելի խորը ընկալել՝ ֆիլմում զինվորի մարմնավորելով»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր