Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան
ԲԼՈԳՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները, դու փաստացի դառնում ես Հայաստանի Հանրապետությունում պետական հանցագործ, որովհետև խոսում ես Հայաստանի պետական շահերի դեմ:
Եթե այդպես չէ, ուրեմն Հայաստանը թող դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և դադարեցնի Ռուսաստանի հետ իր ռազմաքաղաքական համագործակցությունը ու խնդրի Ռուսաստանին, որպեսզի նա հանի իր ռազմաբազան Հայաստանից, իսկ եթե դա մենք չենք անում, ապա նշանակում է, որ Հայաստանի կարևորագույն դաշնակիցը Ռուսաստանն է և այստեղ հարց է առաջանում, ինչու ենք թույլ տալիս, որ Հայաստանում Ռուսաստանը քննադատող, հայ-ռուսական հարաբերությունները փչացնող մարդիկ ընկալվեն որպես հայ պետականամետ գործիչներ:
Այս իմաստով հասարակությունը, ժողովուրդը ինքը պետք է թույլ չտա, ինքը պետք է ուշադիր լինի, ինքը պետք է պահապանը լինի հայ-ռուսական հարաբերությունների։
Սրանից պարզ հնարավոր չէ բացատրել:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



