Պարտքատերն այրել է փոքրիկ երեխային՝ նրա ծնողների պարտքի համար (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍարսափելի միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Ուլյանովսկ քաղաքում։ Այստեղ պարտքատերը այրել է փոքրիկ երեխային՝ ծնողների պարտքի պատճառով։ Նա այրվող նյութերով լի շիշը նետել է տան պատուհանից ներս, այն ընկել է փոքրիկի մահճակալի մեջ, որտեղ երեխան քնած է, ու հրդեհ է բռնկվել։
Տղան ուժեղ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, բարեբախտաբար, երեխայի կյանքը փրկել հաջողվել է։ Այրվել է նաեւ փոքրիկի պապը, ով մինչ փրկարարների գալը փորձել է մարել կրակը։
Ինչպես պարզվել է, երեխայի ընտանիքը 2014-ին 4 հազար ռուբլի է տոկոսով վերցրել, հետո վերադարձրել է, սակայն տոկոսը շարունակել է պտտվել ու հասել է 40 հազար ռուբլու։ Երեխայի պապիկն ասում է, որ պարտքատերը բազմիցս սպառնացել է իրենց։ Վերջինն արդեն ձերբակալվել է, ոստիկանությունը քրեական գործ է հարուցել։




1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



