Հարավային Կորեայի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը կկործանի Սեուլի և Մոսկվայի հարաբերությունները․ Ռուսաստանի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Կորեայի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը վերջնականապես կխաթարի Սեուլի և Մոսկվայի հարաբերությունները, Ռուսաստանի Դաշնությունը կպատասխանի դրանց բոլոր անհրաժեշտ միջոցներով, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Սեուլը պետք է իրեն հաշիվ տա, որ Ռուսաստանի քաղաքացիների սպանության համար հարավկորեական զենքի հնարավոր օգտագործումը վերջնականապես կկործանի մեր երկրների հարաբերությունները։ Բնականաբար, մենք կարձագանքենք բոլոր միջոցներով, որոնք անհրաժեշտ կհամարենք։ Դա դժվար թե ամրապնդի հենց Կորեայի Հանրապետության անվտանգությունը»,- ասել է Ռուդենկոն։
Ռուս դիվանագետը Սեուլին կոչ է արել սթափ գնահատել իրավիճակը և զերծ մնալ «անխոհեմ քայլերից»։
«Հուսով եմ, որ Կորեայի Հանրապետության վարչակազմը կառաջնորդվի առաջին հերթին երկարաժամկետ ազգային շահերով, այլ ոչ թե դրսից հուշած վայրկենական պատեհապաշտական նկատառումներով»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։