Պատուհանները մաքրելու բնական ու անսպասելի միջոց
ԼԱՅՖՊատուհանները ինչ նյութերով էլ մաքրենք, տնային տնտեսուհիները միեւնույնն է վերջնական արդյունքից բացարձակ չեն գոհանում, ինչ-որ տեղ հետք է մնում, հավասարաչափ չի մաքրվում եւ այլն։
Դուք կզարմանաք՝ իմանալով, թե ինչը կարող է ձեզ օգնել փայլեցնել պատուհանները։ Սովորական, հում կարտոֆիլը։
Կարտոֆիլը կտրեք ու ապակի մաքրելու ձողի վրա ամրացնելով՝ լավ մաքրեք դրանով ապակիները, ինչից հետո մաքուր կտորով մարքեք։ Կախարդանքի սպասել պետք չէ, բայց բավականին լավ արդյունք տալիս է։



