Ամերիկյան Սենատի հանձնաժողովը հավանության է արժանացրել Փհենյանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունվարի 28-ին հավանության է արժանացրել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը:
Հանձնաժողովի անդամներն ակնկալում են, որ օրինագիծը միաձայն հավանության կարժանանա Սենատում եւ կստորագրվի նախագահ Բարաք Օբամայի կողմից:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, անդրադառնալով օրինագծին՝ Թենեսի նահանգից հանրապետական սենատոր Բոբ Քրոքերը հայտարարել է, որ բավարարված է օրինագծով: «Քանի որ այն նախադեպ է ստեղծում եւ թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ՝ ի պատասխան նրա կողմից կիբեռսպառնալիքի»,- ընդգծել է Բոբ Քրոքերը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



