Modex. 2023թ. ՀՀ խոշորագույն ընկերությունը Զանգեզուրի ՊՄԿ-ն է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆModex խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է ՀՀ 10 խոշորագույն ընկերությունները 2023թ-ին. ըստ հասույթի Հայաստանի խոշորագույն ընկերությունների ցանկը գլխավորել է Զանգեզուրի ՊՄԿ-ն՝ 312 մլրդ դրամ հասույթով: Այդ ընկերությանը հաջորդել են Գազպրոմ Արմենիան և ՀԵՑ-ը:
Համաձայն հրապարակման,
2023թ-ին 10 խոշորագույն ընկերությունների ընդհանուր հասույթը եղել է շուրջ 1.57 տրիլիոն դրամ՝ 7.3%-ով ավելի, քան 2022թ-ին,
Բոլոր 10 ընկերությունները արձանագրել են զուտ շահույթ, ընդհանուր՝ շուրջ 294 մլրդ դրամ,
Դիտարկված 10 ընկերությունների սեփական կապիտալի շահութաբերության պարզ միջինը 2023թ-ին եղել է 31.5%, միջնարժեքը՝ 24.2%
«Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա» ՍՊԸ-ի ֆինանսական հաշվետվությունը հասանելի չէ, ինչի պատճառով դրա հասույթի տվյալները ներառված չեն ցուցակում:
Հատկանշական է, որ առանձին ընկերությունների դեպքում փոխկապակցված կողմերի հետ գործարքները կարող են արտահայտված չլինել իրական գներով, որը կարող է ունենալ էական ազդեցություն ընկերության՝ առանձին վերցված արդյունավետության գնահատման վրա։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



