«Հայաստանը ես եմ» -ի 12-րդ առաջարկ-պահանջը․ ինչ կանի այս անգամ իշխանությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՊԱՀԱՆՋ - ԱՌԱՋԱՐԿ 12
ՀՀ իշխանությունները պետական բյուջեն փորձում են լցնել քաղաքացիների գրպանների հաշվին
Սիրելի հայրենակիցներ,
Զանգվածային լրատվական միջոցների հարգելի գործընկերներ,
Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է քննարկվում իշխանությունների փորձը՝ մուտք գործել Հայաստանի քաղաքացիների ֆինանսական կյանք: Նախատեսվում է ՀՀ քաղաքացիներին պարտադրել եկամուտների հայտարարագրում, որին զուգահեռ հարկային մարմինները կկարողանան տիրապետել քաղաքացու՝ մինչ այժմ գաղտնիք համարվող բանկային տվյալների վերաբերյալ տեղեկատվության:
Այս փոփոխությունները լուրջ հետևանքներ կարող են ունենալ: Հարկային մարմիններն այդ կերպ ցանկացած պահի կկարողանան ստուգել քաղաքացիների ֆինանսական գործարքները, իսկ արդյունքում առաջացած հարկային պարտավորությունները հաճախ կարող են լինել անիրավ և անհիմն:
Ենթադրվում է նաև, որ քաղաքացիների այն փոխանցումները, որոնք պատշաճ կերպով փաստաթղթավորված չեն լինի կարող են ենթարկվել լրացուցիչ հարկման՝ մինչև 20% չափով, նույնիսկ եթե դրանք որևէ կերպ հարկման ենթակա չլինեն:
ՀՀ իշխանությունների այս նախաձեռնությունը պարզ ակնարկ է երկու հիմնական նպատակների մասին.
1. Լրացնել պետական բյուջեն քաղաքացիների հաշվին,
2. Ստեղծել տոտալ վերահսկողություն և վախի մթնոլորտ հանրության մեջ:
Արդյունքում՝ հնարավոր հետևանքներն առավել քան վտանգավոր են.
Հայաստանի քաղաքացիների եկամուտների նվազում,
Աղքատության խորացում,
Արտագաղթի արագացում,
Կապիտալի արտահոսք:
Այս փոփոխությունները պետք է լինեն լայն հասարակական քննարկման առարկա: Որևէ որոշում, որը վերաբերում է բոլորիս ֆինանսական և սոցիալական անվտանգությանը, չպետք է կայացվի առանց հանրության շահերի հստակ պաշտպանության:
Շարունակե’նք պահանջատեր լինել








1
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
2
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



