Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀամայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի թոշակառու կնոջ արտերկրում գտնվելու հանգամանքից, առանց նրա գիտության և թույլտվության, 2021 թվականին մի քանի անգամ կեղծել է նրա ստորագրությունը, ստացել և յուրացրել թոշակը` շուրջ 168 հազար դրամ:
Ոստիկանությունից հայտնում են, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



