Հյուսիսային Կորեան պատրաստվում է բալիստիկ հրթիռ արձակել. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Կորեան պատրաստվում է մեծ հեռավորության բալիստիկ հրթիռ արձակել առաջիկա շաբաթներին: Այս մասին հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով Reuters գործակալությունը:
Վերջերս ԱՄՆ-ն Հս. Կորեայում գերակտիվություն է գրանցել, մասնավորապես` հրթիռ արձակելու համար անհրաժեշտ վառելիքի բաղադրիչների տեղափոխումը:
Միևնույն ժամանակ ամերիկյան իշխանությունների մտահոգությունն է առաջ բերում այն, որ այդ նույն տեխնոլոգիան կարող է կիրառվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ տեղափոխելու համար:
Ավելի վաղ ճապոնական գործակալությունը հաղորդել էր Հս. Կորեայի կողմից հեռահար հրթիռ արձակելու մտադրության մասին:
Հիշեցնենք, որ Հս. Կորեան հունվարի 6-ին ջրածնային ռումբի հաջող փորձարկումներ էր անցկացրել, ինչը միջազգային հանրության մտահոգության առիթ էր տվել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



