Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի կաբինետի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հիմա երևի արդեն ափսոսում է, որ փաստաբաններին հավել յալ հարկային բեռի տակ մտցնելու նախաձեռնությամբ հանդես եկավ: Դա ի սկզբանե անխոհեմ քայլ էր, թեկուզ այն պարզ պատճառով, որ յուրաքանչյուր պաշտոնյա, առավել ևս՝ փաշինյանական իշխանության մեջ պաշտոն ունեցողը, վաղ թե ուշ փաստաբանի ու փաստաբանական ծառայությունների կարիք է ունենալու: Դե, իսկ հայրենի փաստաբաններն էլ, չգնահատելով իրենցից «հարկատու-հերոսներ» կերտելուն նպատակաուղղված ֆիննախարարի մղումները, բռնեցին ու հետաքրքրվեցին նրա հայտարարագրերով ու դրանցում առկա կոռուպցիոն ռիսկերով:
 
Դե, մի կողմ թողնենք Վահե Հովհաննիսյանի հաշվետվություններում արտացոլված «Տոյոտա» մակնիշի մեքենաների «ծննդաբանությունը»՝ արտադրման տարեթիվը, ձեռքբերման կամ օտարման ամսաթվերն ու նման «մանրուքները»: Շատ ավելի հետաքրքիր է ուսումնասիրության արդյունքում փաստաբանների պարզած ու հանրայնացրած այն տեղեկությունը, որ պաշտոնն ստանձնելու ժամանակ Վահե Հովհաննիսյանը ցույց է տվել, որ Էյ-Սի-Էմ-ՍԻ ընկերությանը տվել է 35 միլիոն 380 հազար դրամի փոխառություն՝ 0 տոկոսով: Եվ այդ տարի ստացել է 1 միլիոն դոլար փոխառություն՝ 0 տոկոսով: Ըստ այդ հաշվետվության, 1 միլիոն դոլար էլ վարկ է ստացել 0 տոկոսով։ «Չնայած ենթադրվում է, որ այդ 1 միլիոն վարկը հավանաբար կրկնակի է նշել վարկի և փոխառության հատվածներում, որովհետև 2021 թվականի ամբողջ տարվա հաշվետվության մեջ այդ 1 միլիոն դոլար վարկը չկա։
 
Այսինքն, ունենք տեղեկություն, որ 2021 թվականին ստացել է 1 միլիոն դոլար 0 տոկոսով փոխառություն: Սա նույնպես շատ կասկածելի գործարք է, որ նման պաշտոնատար անձը ստանում է 1 միլիոն դոլար առանց տոկոսի»,-նշում է փաստաբան Արա Զոհրաբյանը: Պարզվում է նաև, որ նույն նախարարը նաև փոխկապակցված ընկերություններ ունի, որոնցից մեկն էլ, փաստորեն, տնօրինվում է իր ընկերոջ կողմից: Ու պարզվում է, որ հենց այս ընկերությունն է «պատահաբար» ստանում պատվեր (ու որոշակի գումար, իհարկե)՝ USAID ծրագրով նախարարության աշխատակիցների վերապատրաստման ընթացքը կազմակերպելու համար: Ի՜նչ լավ է, չէ՞: Ու սա միայն մեկ «նմուշ» է: Այսպիսի օրինակների գրեթե ամեն օր կարելի է հանդիպել մամուլի էջերում: Որ ոչինչ չլինի, քպականների հայտարարագրերը լրիվ բավական են...
 
Տեսնո՞ւմ եք, թե Նիկոլ Փաշինյանը որքան անխնա է պայքարում կոռուպցիայի դեմ: Մյուս կողմից՝ ախր, ի՜նչ պետություն, ի՜նչ բարեփոխում-մարեփոխում: Մարդկանց համար իրենց պաշտոնները եկամտաբեր երակներ են: Կլոնդա՛յկ: Եվ ի՞նչ, ակնկալում եք, որ նման «երակների» վրա նստածներն ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները, իրենց եկամտի հորդահոս աղբյուրը: Ի դեպ, հեռավոր թվացող 2018-ին՝ «թավիշի» ջահել օրերին շատերը ոգևորված խոսում էին «նոր, մաքուր, անկաշառ» դեմքերի մասին, ինչպիսին իրենց թվում էին Փաշինյանն ու նրա պաշտոնյաները: Պարզվեց, որ նրանց մեծամասնությունը «մաքուր» ու «անկաշառ» էր զուտ այն պատճառով, որ նախկինում ուղղակի նման հնարավորություններ չէր ունեցել: Իսկ հիմա...
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Բերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին դիմակայելու համար. Վենս Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»31-ամյա տղամարդը հրաժարվել էր ընտանիքի հետ միջոցառման գնալուց․ ժամեր անց նրան մահացած են գտել ՆուբարաշենումՅամալի և Ռաֆինյայի դուբլերը հաղթանակ են պարգևում «Բարսելոնային» «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում Լույս չի լինելու Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Սիրով դեպի դպրոց․ «ՏԱՇԻՐ»-ը շնորհավորում է առաջին դասարանցիներինԳերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԱպօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվելԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա ՏոնոյանԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը