Երևան, 13.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, հայտարարում էր, թե ինքը լինելու է ժողովրդի ծառան, «հող է լինելու ժողովրդի ոտքերի տակ», որ կատարելու է այն, ինչ ժողովուրդն է ցանկանում, բայց իրականում ժամանակի ընթացքում համոզվեցինք, որ ինքն է ժողովրդին հող դարձրել իր ոտքերի տակ։ Ավելին, նա անընդհատ իր ու իր իշխանական թիմի ցանկությունները ներկայացնում էր (և ներկայացնում է) որպես ժողովրդի ցանկություն։ Օրինակ՝ դատարանների շրջափակումը տեղի ունեցավ հենց ժողովրդի դժգոհության անվան ներքո։
 
Դե, իրենք էլ, որպես «ժողովրդի ծառա», պարտավոր էին իրականացնել ժողովրդի ցանկությունը։ Բայց ամենացավալին այն է, որ շատ դեպքերում Փաշինյանն իրեն ամբողջությամբ նույնացնում է հենց ժողովրդի հետ ու այնպիսի թեզեր գեներացնում, որոնք ոչ թե ժողովրդի ու պետության ցանկությունն են, այլ միայն իր իշխանության մտասևեռումը, ավելի ճիշտ՝ իր մտասևեռումը, իսկ խորքային առումով դրանք հակառակորդի կողմից առաջ քաշվող թեզերի փաթեթավորված տարբերակներն են։ Ուշադիր դիտարկելու դեպքում կտեսնենք, որ այդ դիսկուրսը հետևողականորեն ուղղվում է հայկական ինքնության և պատմության ընկալման դեմ։
 
Օրինակ՝ Փաշինյանը պարբերաբար խոսում է Արագածի մասին, բայց սա կատարվում է այն համատեքստում, որ մոռացության մատնվի Արարատի հետ կապված ցանկացած թեմա։ Պատահական չէ, որ Փաշինյանը պայքար է մղում զինանշանը փոխելու համար։ Դա կատարվում է այն նպատակով, որ դրա վրա Արարատն է պատկերված, իսկ մյուս կողմից էլ՝ նրան անհանգստացնում է այն հանգամանքը, որ զինանշանի վրա պատկերված են Հայաստանի պատմական թագավորությունների զինանշանները։ Թվում էր, թե պատմական թագավորություններն ինչո՞ւ պետք է իշխանության գագաթին գտնվող անձին անհանգստացնեին, բայց դրա հետևում էլ ենթատեքստ կա։ Պարզ է, որ մեր պատմական թագավորությունները ժամանակին որոշակի տարածք են զբաղեցրել, որոնք հետագայում զավթվել են։ Եվ այդ թագավորությունները ցույց են տալիս հայոց պետականության շղթայական կապը։
 
Դրա համար էլ Փաշինյանը հարցն ուղղակի արհեստականորեն պրիմիտիվացնում է, թե զինանշանի վրա առյուծ կա, դա ի՞նչ կապ ունի ներկայիս ՀՀ-ի հետ։ Սակայն չի անդրադառնում այն թեմային, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը հենց այնպես հանկարծ երկնքից չընկավ, այն պատմական զարգացման արդյունք է։ Մյուս կողմից էլ՝ նա վստահ է, որ հայությունն ավելի հեշտ կընդունի զիջումների տարբերակները, որոնք իրեն ներկայացվում են, եթե հեռանա պատմական հիշողությունից ու պատմության ընթացքում ազատագրական պայքարի դրսևորումներից։
 
Դրա համար էլ հանրակրթական համակարգում «Հայոց պատմություն» առարկան դարձրին «Հայաստանի պատմություն», իսկ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ընդհանրապես հանեցին դպրոցական ծրագրից։ Երբ մուտք է գործում հակահայկական թեզերի դաշտ, Փաշինյանն անգամ չի վարանում հայտարարել, որ մարդիկ պետք է մոռանան, թե ինչպես են իրենց ծնողներն ու պապերը, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած, հեռացել իրենց հայրենի բնակավայրերից՝ Մուշից, Վանից, Էրզրումից, Սեբաստիայից և այլն, ու ասեն, որ իրենք հրազդանցի են, դիլիջանցի, երևանցի, այսինքն՝ ներկայիս Հայաստանն է սոսկ իրենց հայրենիքը։ Բայց Հայաստանի Հանրապետությունը որպես հայրենիք ունենալը չի նշանակում, որ պետք է հրաժարվել պատմական Հայաստանի մասին հիշողությունից։ Ավելին, որոշ ուղղություններով էլ իշխանությունը նույնիսկ գերազանցում է ադրբեջանական քարոզչամեքենային։
 
Օրինակ՝ վերջերս Փաշինյանը հայտարարեց, որ եթե մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, ադրբեջանցիներն էլ նույն կերպ նշում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին։ Բայց նախ սկսենք նրանից, որ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը կեղծ է, պատմականորեն գոյություն չի ունեցել և ուղղակի արհեստականորեն ներմուծված օրակարգ է։ Ու դա փաստում են անգամ մեր միջազգային գործընկերները։ Օրինակ՝ Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, հրապարակելով Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզը, նշել էր, որ միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում։ Բացի դրանից, Արևմտյան Հայաստանի պատմական իրողությունը ընդհանրապես հնարավոր չէ կասկածի տակ դնել, ու նույնիսկ օսմանյան ժամանակաշրջանի քարտեզներն են փաստում դրա գոյության մասին։ Այլ հարց է, որ ցեղասպանությունից հետո թուրք ռեվիզիոնիստները փորձում են կեղծել պատմությունը և Արևել յան Անատոլիա տերմինը ներմուծել։
 
Նույնը վերաբերում է նաև Արցախին, որը երբեք Ադրբեջանինը չի եղել։ Հայերն այդ տարածքում բնակվել են հազարավոր տարիներ շարունակ, իսկ Ադրբեջանն ընդամենը 100 տարեկանից մի փոքր է մեծ։ Այլ հարց է, որ որոշ մահմեդական ու թաթարական տարրեր անընդհատ փորձել են հաստատվել Արցախում։ Բայց ամենակարևոր հարցը մնում է այն, թե Փաշինյանի ի՞նչ գործն է՝ մարդիկ ինչպես են մեկնաբանում իրենց ինքնությունը և պատմական արմատները, ո՞վ է ընդհանրապես իրեն նման հայտարարություններ անելու լիազորություններ և իրավունքներ տվել։ Ընդհանրապես, ո՞վ է Փաշինյանը ժողովրդի հավաքականության դիմաց, որ մարդկանց անունից մեկնաբանություններ է անում՝ Արևմտյան Հայաստան պետք է ասել, թե չասել, կամ՝ ով իրեն մշեցի, սասունցի համարի, ով՝ ոչ։
 
Նա ընդամենը հերթական կառավարիչ է, իսկ նման կառավարիչները ժամանակի ընթացքում գալիս են ու գնում են, իսկ ժողովուրդը հարատևում է։ Ու շատ զարմանալի է, որ իշխանության այսպիսի գործելակերպի հարցում Սփյուռքը լուռ է, քանի որ նման հայտարարություններով ոչ միայն Հայաստանի բնակչության ինքնությունն է վարկաբեկում, այլև Սփյուռքի, որի ձևավորումն առաջին հերթին կատարված խոշորագույն հանցագործության՝ Հայոց ցեղասպանության արդյունք է։
 
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ձեռք բերված հակահայաստանյան պարտավորությունները կկատարվեն, եթե ՔՊ-ն հաջողի առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Էդմոն ՄարուքյանՍաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար 26 և 38 տարեկան անձանց մոտ թմրանյութ են հայտնաբերել, այդ թվում՝ 100 փաթեթ հալյուցինոգեն սունկ Ձեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր. Խաչիկ ԱսրյանԲախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ «Mercedes»-ը Շահումյան գյուղում բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր Հայաստանն ու Իրանը բանակցում են ռազմավարական համագործակցության փաստաթղթի ստորագրման շուրջ Ինչպես չդառնալ խաբեության զոh և գումար չկորցնել. պարզաբանում է մասնագետը Դահուկորդ Միքայել Միքայելյանը զբաղեցրել է 53-րդ տեղը Առաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է. Իվետա ՏոնոյանԹուրքիան ու Հայաստանը համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առևտրի վերաբերյալ ԵՄ-ն բացահայտ աջակցում է իշխող քաղաքական ուժին՝ միջամտելով ՀՀ ներքին գործերին․ Ավետիք Չալաբյան«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա փետրվարի 17-18-ին Ժնեւում Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության երկու դեպք Իրանը կարմիր գծեր է սահմանել ԱՄՆ-ի հետ բանակցություններում Երևանում առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին․ Արամ ՎարդևանյանԳեղաքարում ճանապարհի դժվարանցանելիության պատճառով բժիշկը չի կարողացել մոտենալ հիվանդին Հետախուզվողները ներկայացան օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում Team Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երկրորդ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia Ինչպիսի եղանակ է սպասվում փետրվարի 13-18-ը Հայաստանի 4 շախմատիստ մասնակցում է Տաշքենդի մրցաշարին Տանիքից սառույցի ընկնելու հետևանքով հինգ երեխա է վիրավորվել2026-ի աշնանից կներդրվի կենսաչափական նոր անձնագրերի և ID քարտերի համակարգ․ այլ մանրամասներ Team-ի ծառայությունների դիմաց վճարումները՝ նաև Fast Shift-ի հավելվածով և վճարային տերմինալներովԵրբ կիջնի ոսկու գինըԻշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը. Էդմոն ՄարուքյանՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել Ինչ է արգելվում անել փետրվարի 14-ինԸնդդիմադիր պատգամավորի մանդատը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում. Նաիրի Սարգսյան Ըստ բոլոր հարցումների՝ հաղթանակը Սամվել Կարապետյանի կողմն  է. Նարեկ Կարապետյան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են վեց տղամարդու մարմիններԶելենսկին ժամանել է Մյունխեն Իշխանափոխության ուղիներից մեկը ընդդիմադիր ուժերի միավորումն է․ Արմեն Մանվելյան«Քաղպայմանագիրը» ներքին քվեարկություն է անում. ուշագրավ զարգացումներ ցուցակում Ադրբեջանցիներն արդեն Հայաստան են գալիս ընդհանուր սահմանով Փաշինյանն անբարոյականության նոր հորիզոններ է նվաճում Ծայրագավառ չենք դառնալու. Մհեր Ավետիսյան«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ինՌոբերտ Քոչարյանի ամբողջական մեկնաբանությունը՝ ՀՀ-ԱՄՆ «միջուկային գործակցության» շուրջ միֆերի մասին «ՀայաՔվե»-ն ունի քաղաքական հայտ ներկայացնելու բավարար ներուժ․ Մենուա ՍողոմոնյանԲուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին ՔԿ-ի պատասխանից ակնհայտ է, որ իմ դիմում-հարցումը մերժել են. Արամ Վարդևանյան Կոտայքի մարզում պահեստ է այրվել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Ucom-ի ծառայությունների դիմաց այսուհետ կարելի է վճարումներ կատարել Fast Shift-ի միջոցով ԻԻՀ-ից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց Մեկ օրվա տարբերությամբ մահացած են հայտնաբերվել երկու յոթերորդ դասարանի աշակերտուհիներ «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում՝ կոտրելու ռուսամետ-արևմտամետ կեղծ երկընտրանքը. Չալաբյան 2030-ին աշխարհի էլեկտրաէներգիայի կեսը կլինի «մաքուր»