Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞վ էր գրել ՊԵԿ և ՔԿ նախագահների «դպրոցական շարադրությունները»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի և Քննչական կոմիտեի նոր նախագահներին։

Փաշինյանը ներկայացրեց, որ նրանցից առաջինը՝ Էդուարդ Հակոբյանը, մինչ այս նշանակումը զբաղեցնում էր ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ Քննչական կոմիտեի նախագահ նշանակված Արթուր Պողոյսանն էլ գլխավոր դատախազի տեղակալն էր։ 

Փաշինյանը նորանշանակ պաշտոնյաներին շնորհավորելուց հետո խոսք տվեց նրանց, որ արտահայտվեն։ Սովորաբար, այսպիսի դեպքերում նորանշանակ պաշտոնյաները բավականին զուսպ են գտնվում և ընդամենը մեկ-երկու ձևական խոսք են ասում, որ շնորհակալ են այս պաշտոնում նշանակման և վստահության համար։ Ավելորդ ճամարտակությունների, սովորաբար, չեն դիմում։ Բայց այս երկու պաշտոնյաների դեպքում այդպես չէր։ Նրանք իրենց խոսքը սկսեցին կառուցել գերազանցիկ աշակերտի նման՝ դպրոցական շարադրություն հիշեցնող տեքստերով։

Նախ խոսք տրվեց Արթուր Պողոսյանին, որն անմիջապես աշակերտական խանդավառությամբ տեղից վեր թռավ ու որոշեց կանգնած խոսել, սակայն Փաշինյանը հուշեց, որ կարող է նստել։ 

Եվ սկսվեց խոստումների և հավատարմության երդման շարանը, որ իրենց փորձն ու գիտելիքները կծառայեցնեն ՀՀ-ում օրինականության ամրապնդմանը, էլի ինչ-որ բաների, ու մի երկարաշունչ, պաթոսախառը, բայց շատ ձևական նախադասություն․

«Վստահեցնում եմ, որ իմ գործունեության ընթացքում առաջնորդվելու եմ օրենքի առջև հավասարության և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների անշեղ իրագործմամբ և նպաստելու եմ հասարակության շրջանում արդարության և արդարադատության զգացողության ամրապնդմանը»։

Հետո ՔԿ նորանշանակ նախագահը սովետական պարտկոմի անդամի հպարտ հպատակությամաբ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց «բարձր վստահության և ՀՀ ժողովրդին այս կարգավիճակով ծառայելու՝ իրեն ընձեռած հնարավորության համար»։

Զգացվում էր, որ պարոն Պողոսյանը սիրում է բարդ ստորադասական, հիմնականում՝ բութով տրոհվող երկարաշունչ, բայց գործնականում ոչինչ չտվող նախադասություններով կիրթ և բանիմաց մարդու տպավորություն գործել, հետն էլ՝ պետությանը, հասարակությանը, մի քիչ էլ, կամ՝ մի քիչ ավելի շատ իրեն այդ պաշտոնում նշանակած ղեկավարին անվերապահ ծառայողի տպավորություն։ 

Պողոսյանից հետո հերթը հասավ ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանի ճամարտակություններին։ Եթե իրավաբաններին հատուկ է շատ խոսելն ու երկար-բարակ, բայց անիմաստ ու ոչինչ չտվող նախադասություններով մտքեր ձևակերպելը, ինչը նաև իրենց մասնագիտությունից է բխում, ապա ֆինանսիստներին ավելի շատ բնորոշ է քչախոսությունը։ Նրանք ավելի շատ գործով են աչքի ընկնում և իրենց խոսքն էլ իրենց թվերի նման՝ հաշվարկած են կառուցում։ 

Բայց Էդուարդ Հակոբյանն այսօրվա կառավարության նիստին կոտրեց ֆինանսիստների մասին բոլոր կարծրատիպերն ու գերազանցեց ՔԿ նախագահի «շարադրության» ռեկորդը։ Նրա՝ աշակերտական ոճով ելույթն էլ ավելի պաթոսային էր ու էլ ավելի ճռճռան՝ որպես «դպրոցական շարադրություն»։

Զգացվում էր, որ երիտասարդ պաշտոնյաները, չնայած՝ Հակոբյանը Պողոսյանից ուղիղ տասը տարով փոքր է, ինձնից էլ՝ երկու տարով, չափազանց ոգևորված են իրենց ձեռք բերած նոր կարգավիճակով, որ մի ամբողջ համակարգ են ղեկավարելու՝ իր շքեղ և ընդարձակ կաբինետով, բազմաթիվ ենթականերով, օգնականներով ու գուցե նաև «ստրուկներով», նաև թիկնապահ, ուղեկցող մեքենա, անսահման հնարավորություններ ու էլ ավելի բարձր աշխատավարձ են ունենալու, և դա, համաձայնեք, հրաշալի է։ Մի խոսքով, եկավ Էդուարդ Հակոբյանի հերթը, որ անձամբ «մեծարգո պարոն վարչապետին» շնորհակալություն հայտնի այս պաշտոնում նշանակելու համար, ինչն իր համար «շատ մեծ պատիվ է»։

«Ես պատրաստ եմ իմ ամբողջ ներուժով ստանձնել այս պատասխանատվությունը՝ նկատի ունենալով ներկա ժամանակին հատուկ բոլոր մարտահրավերները, և պատրաստ եմ առաջնորդել Պետական եկամուտների կոմիտեն՝ իմ և մեր թիմի թիրախում ունենալով ստվերի շարունակական նվազումը, ՊԵԿ համակարգերի և կարողությունների շարունակական զարգացումը, թվայնացումը, վերլուծական գործիքների և վարչարարական գործիքների կատարելագործումը, ինչպես նաև կոռուպցիոն երևույթների դեմ շարունակական և ծանրակշիռ պայքարը»,-ասաց նա՝ մի կերպ վերջակետ դնելով նախադասության վերջում։

Հետո շունչ քաշեց ու սկսեց գովել և իր երախտիքը հայտնել նախկիններին, այս դեպքում՝ իր նախկին ղեկավար, ֆինանսների գործող նախարար, այդ դահլիճում ներկա Վահե Հովհաննիսյանին․ «Ում հետ երկու տարի պատկառելի ճանապարհ ենք անցել և ում ձևավորած միջավայրում ես ինձ նորովի է բացահայտել և իմ կարողությունները բարձրացրել»։

Մի երկու երախտիքի խոսք էլ ասաց ֆիննախի իր մյուս գործընկերներին, ապա անցավ ՊԵԿ արդեն նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին ու Պետեկամուտների կոմիտեի երկարաշունչ մտքերով շնորհակալություն հայտնելուն՝ մեկնարկած ու իրականացրած բարեփոխումների, ստվերի դեմ պայքարի և այլ բաների համար։

Ապա ակնարկով հակադարձեց MediaHub-ի՝ երկու օր առաջ գրած հոդվածին, որտեղ մենք նկատել էինք, որ վերջին շրջանում ֆիննախն ու ՊԵԿ-ն այնքան էլ լավ չէին համագործակցում իրար հետ, և որ բյուջեի նախագծի կազմման հարցում, որով հիմնականում հենց Էդուարդ Հակոբյանն էր զբաղվում, ֆիննախը սկսել էր չխորհրդակցել ՊԵԿ-ի հետ, հաշվի չառնել ՊԵԿ-ի կարծիքը՝ որպես այդ նախագիծը գործնականում կյանքի կոչող մարմին։ 

«Եւ մի կարևոր հանգամանքի համար եմ շնորհակալություն հայտնում, որ ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի միջև հարաբերությունները վերափոխվել են և դարձել ավելի կառուցողական»,-ասաց Հակոբյանն ու ևս 1 րոպե 5 վայրկյան դեռ շարունակեց շարադրել, թե ինչ եռանդով է պատրաստվում աշխատել ՊԵԿ-ում և որքան պատրաստակամ է աշխատել հանուն Հայաստանի, Հայաստանի տնտեսության «բեկումային զարգացման համար միջավայրի ձևավորման» համաև ու այսպես շարունակ։

Վերջում մեկ անգամ ևս հատուկ շնորհակալություն հայտնեց իրեն «նման մեծ պատասխանատվության արժանացնելու համար»՝ մի անգամ էլ խոստանալով, որ պատրաստ է իր ներուժը ներդնել երկրին ծառայելու և մեծ արդյունքներ գրանցելու հարցում։

Նրա խոսքն այնքան երկար ու ձանձրացնող էր, որ անգամ Նիկոլ Փաշինյանը, որ շունչը պահած լսում էր, թե երբ է, վերջապես, ավարտելու նորանշանակ ՊԵԿ նախագահն իր խոսքը, ավարտելուն պես՝ անմիջապես անցավ օրակարգի հարցերի քննարկմանը, մինչդեռ ՔԿ նախագահի ելույթից հետո Փաշինյանը նաև արձագանքեց նրա խոսքին, որոշակի քննարկում ծավալեց։

Այսքանից հետո մեզ մոտ հարց է ծագում՝ ո՞վ էր գրել ՊԵԿ ու ՔԿ նախագահների դեբյուտի այս՝ դպրոցական շարադրություն հիշեցնող ելույթների տեքստերը։ Վստահաբար՝ ոչ ՊԵկ-ի ու Քննչական կոմիտեի մամուլի խոսնակները, քանզի նրանց հետ դեռ նոր պետք է ծանոթանան։ Ուստի մեզ մնում է հորդորել ՊԵԿ-ի և Քննչականի մեր գործընկերներ Լուսինե Մկրտչյանին և Գոռ Աբրահամյանին, որ եթե նրանք շարունակելու են աշխատել իրենց պաշտոններում, ապա մի փոքր աշխատանք տանեն իրենց նոր ղեկավարների հետ, որ վերջիններս իրենց խոսքում ձերբազատվեն ավելորդ պաթոսից, տեղ-տեղ քծնանքի հասնող ելևէջներից և ոչինչ չտվող բարդ ստորադասական նախադասություններից։ Թե չէ, որ խոսելու հետևից ընկնեն, գործելու ժամանակ հաստատ չի մնա։ 

Վահե Մակարյան 

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/+l9xjL01DqrowZjUy

ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին դիմակայելու համար. Վենս Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»31-ամյա տղամարդը հրաժարվել էր ընտանիքի հետ միջոցառման գնալուց․ ժամեր անց նրան մահացած են գտել ՆուբարաշենումՅամալի և Ռաֆինյայի դուբլերը հաղթանակ են պարգևում «Բարսելոնային» «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում Լույս չի լինելու Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Սիրով դեպի դպրոց․ «ՏԱՇԻՐ»-ը շնորհավորում է առաջին դասարանցիներինԳերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԱպօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվելԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա ՏոնոյանԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութ