SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին են զանգահարել «Մուրացան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ շտապօգնության 01 խումբը «քթոսկրի կոտրվածք, ԳՈՒՎ հարցական» ախտորոշմամբ Երվանդ Քոչար փողոցում գտնվող «Սքեյթ պարկից» իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարաշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ 16-ամյա Հ․ Կ․-ն է, ում այնտեղից տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 18։45-ի սահմաններում՝ «Սքեյթ պարկում» ընկերուհու հետ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, վերջինիս կողմից հարված ստանալու հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
«Սքեյթ պարկից» հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը հայտնել է՝ վնասվածքը պատճառել է ընկերուհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



