17-ամյա աշակերտուհու սարսափելի մահվան գործում, որին խոզերը հոշոտել են, կասկածյալ է հայտնվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Քննչական կոմիտեն ձերբակալել է տղամարդուն՝ աղջկա հարևանին, որին խոզերը հոշոտել էին: Աղջկա հարևանը կասկածվում է անչափահասին մարմնական վնասվածք պատճառելու մեջ, հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի Կրասնոյարսկի երկրամասի գլխավոր քննչական վարչության մամուլի ծառայությանը։
Քննիչների վարկածով և ինչպես ասել է ինքը՝ հարևանը, նա ցանկացել է ոչնչացնել հարևանների կենդանիներին, թափանցել է տնտեսական շինություն և հանդիպել մի աղջկա, որը խոզերին էր կերակրում։ Տղամարդը հարվածել է աղջկա գլխին ու հեռացել։ Աղջիկը կորցրել է գիտակցությունը, ինչից հետո կենդանիները կծել են՝ հասցնելով նրան մահվան դուռ։
Ինչպես պարզել են քննիչները, նոյեմբերի 25-ին սարսափելի դեպք է տեղի ունեցել Կրասնոյարսկի երկրամասի Ուժուրսկի շրջանի Ուշկանկա գյուղում, երբ դպրոցական աղջիկը գնացել է անասուններին կերակրելու։ Դատախազությունը սկսել է քննություն՝ քրեական գործ հարուցելով՝ Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով` անզգուշությամբ մահ պատճառել:
Եթե ապացուցվի հարևանի առնչությունը աղջկա մահվան հետ, հոդվածը կարող է վերադասակարգվել։ Այնուհետեւ դաժան սպանության համար նրան ցմահ ազատազրկում կսպառնա։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy