Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երկրաքանդների «ոդիսականը». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին ուշագրավ իրադարձություններ են ծավալվում հարևան Վրաստանում: Նախորդ գիշեր Թբիլիսիում բախումներ են տեղի ունեցել մեկ ամիս առաջ խորհրդարանական ընտրություններում պարտված, Վրաստանը հանուն Արևմուտքի շահերի «մատաղ անելու» կողմնակիցների և ոստիկանական ստորաբաժանումների միջև: Ըստ որում, բախումներ հրահրելու «գործում», ինչպես վկայում են տեղեկություններն ու տեսանյութերը, բավականին մեծ է արևմտամետ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դերը: Ակնհայտորեն պրոարևմտյան գիծ որդեգրած Վրաստանի նախագահը, որի պաշտոնավարման ավարտին, ի դեպ, հաշված օրեր են մնացել, դիրքավորվել է որպես «փողոցային ընդդիմություն» և երկրի ներսում բախումներ, անկայունություն և արյունահեղություն է հրահրում՝ նպատակ ունենալով տապալել ժողովրդավարական ընտրություններով ձևավորված օրինական իշխանությունը:
 
Այդ խորապատկերում հատկանշական է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ նախքան հիշյալ բախումներն արած ու ընդդիմադիրների հերթական հավաքի առիթ դարձած սենսացիոն հայտարարությունը. «Մենք որոշել ենք մինչև 2028 թվականի ավարտը օրակարգում չընդգրկել ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցը, ինչպես նաև հրաժարվում ենք ԵՄ բոլոր բյուջետային դրամաշնորհներից»: Կոբախիձեն միանգամայն հստակ, առանց երկիմաստությունների նշել է, որ Արևմուտքը ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների վերսկսման հարցն օգտագործում է որպես Թբիլիսիին շանտաժի ենթարկելու գործիք:
 
«Հավաքական Արևմուտքի» պատասխանը, ինչպես հասկանում եք, չուշացավ: Արդեն նշեցինք, որ նշված վճռական ու բավականին համարձակ հայտարարությունից հետո ընտրություններում պարտված «արևմտամետները» գնացին ոստիկանության հետ բախումների, իսկ Սալոմե Զուրաբիշվիլին, չբավարարվելով արդեն արածով, նաև դիմեց «եվրոպական մայրաքաղաքներին», որպեսզի գնահատականներ տան Վրաստանում կատարվողին: Կարճ ասած՝ «տղա կանչեց» երկրի վրա, որի նախագահն է ինքը: Հուսանք՝ Վրաստանի իշխանություններն ու հասարակության սթափ զանգվածն, ի վերջո, կկարողանան հաղթահարել առկա իրավիճակն ու երկիրն ապակայունացման ու քանդարար հունի մեջ նետելու ակտիվ փորձերը: Բայց այս ամենը որոշակի դիտարկումների և ընդհանրացումների առիթ է տալիս: Ի՞նչ է կատարվում, ըստ էության: Կատարվում է այն, որ Վրաստանի գործող իշխանությունները, Իվանիշվիլիի գլխավորությամբ, խոհեմություն դրսևորեցին ու որոշեցին պարզապես պաշտպանել իրենց պետության ու ժողովրդի շահերը, որոշեցին Վրաստանը չդարձնել Ռուսաստանի դեմ Արևմուտքի վարած պատերազմական դիմակայության մանրադրամ:
 
Ու սկսեցին հավասարակշռված քաղաքականություն վարել: Քանի դեռ Վրաստանը «եվրոպական ծիրի» մեջ էր, Արևմուտքի համար ամեն ինչ OK էր, ուղղակի հրաշալի: Բայց հենց Թբիլիսին ասաց` չէ, Վրաստանն ու Վրաստանի ժողովուրդը ԵՄ արյունոտ «խաղերին» զոհաբերվելու համար չեն, պաշտոնական Բրյուսելը, Վաշինգտոնը, Զուրաբիշվիլիի ակնարկած մյուս «մայրաքաղաքներն» սկսեցին անխնա քննադատել ու պիտակավորել Վրաստանի իշխանություններին: Էլ՝ «մարդու իրավունքների խախտումներ», էլ՝ չգիտես թե էլ ինչ մեղքեր: Ու նման մեղադրանքներ հնչեցնում են ԵՄ այն նույն չինովնիկներն ու գործիչները, այն նույն «ժողովրդավարության» ջատագովները, որոնք դիմահար չտեսնելու են տալիս «իրենց» Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից անզեն ցուցարարների դեմ արգելված բեկորային նռնակների զանգվածային կիրառումն ու ավելի քան 100 մարդու վիրավորելը, «չեն տեսնում» այլևայլ այլանդակությունները, այդ թվում՝ ՏԻՄ-երի կազմաքանդումը:
 
Եվ հիմա այն, որ Վրաստանի վարչապետը հիրավի սենսացիոն հայտարարություն արեց՝ ԵՄ-ի հետ անդամակցության բանակցություններն ընդհատելու մասին, գերազանցապես նույն Եվրամիության, ԱՄՆ-ի, Արևմուտքի որդեգրած երկերեսանի, երկակի ստանդարտներով «քաղաքականության» ուղիղ հետևանքն է: Ի վերջո, գտնվեց մի երկիր, մի լիդեր, որ Արևմուտքի երեսին ասաց դրա մասին: Չափազանց համարձակ քայլ է Կոբախիձեի կողմից, ու չի կարելի բացառել, որ արևմտյան հատուկ ծառայությունները կփորձեն ավելի «արմատական» քայլերի գնալ, ինչի փորձը նրանք շատ ունեն: Դե, ի մասնավորի՝ Սլովակիայի վարչապետ Ֆիցոն՝ վառ օրինակ: Առայժմ, սակայն, Վրաստանի դեպքում փողոցային անկարգությունների ու բախումների միջոցով է դրսևորվում «հավաքական Արևմուտքը»: Մեծ հաշվով, Արևմուտքը ձգտում է քանդել Վրաստանը և իր ֆինանսավորման ու ազդեցության տակ գտնվող երկրաքանդ «ուժերի» միջոցով հասնել դրան:
 
Տեսեք. Վրաստանում՝ Զուրաբիշվիլի, Սահակաշվիլի, Ուկրաինայում՝ Զելենսկի, Մոլդովայում՝ Սանդու, Հայաստանում՝ Փաշինյան, Բելառուսում՝ Տիխանովսկայա (չստացված): Ի՞նչն է միավորում այս անձանց, գործիչներին, անկախ այն բանից՝ իշխանությո՞ւն են, թե՞ ընդդիմություն: Սրանք բոլորը «արևմտամետներ» են, ավելի ճիշտ է ասել՝ Եվրամիության ու ԱՄՆ թելադրանքով ցանկացած քայլ անելու պատրաստ անձինք, որովհետև նրանք ոչ մի ընդհանուր բան չունեն ժամանակին տարփողված «արևմտյան արժեքների» հետ: Նշվածներին միավորում է այն, որ թքած ունեն սեփական երկրի վրա, սեփական երկրի շահերի ու անվտանգության վրա, երկրի ներքին ու արտաքին կայունության վրա: Սրանք անձինք կամ գործիչներ են, որ պատրաստ են իրենց երկրները տանել (ու տարել են) պատերազմի... հանուն ոչնչի, իսկ ավելի ճիշտ՝ հանուն Արևմուտքի շահերն սպասարկելու և այդ սպասարկման «տոկոսներն» ստանալու: Նրանց միավորում է այն, որ երկիրը կարող են տանել ներքին բախումների ու ընդհարումների:
 
Նույն Նիկոլ Փաշինյանը դա արել է ու ոչ մեկ անգամ, լինի դա 2008-ի մարտի 1-ին, «թավիշը», թե «թավիշով» իշխանության գալուց հետո, երբ 2018-ի հոկտեմբերի 2-ին հարձակում նախաձեռնեց ՀՀ ԱԺ-ի վրա, 2019-ի գարնանը՝ դատարանների վրա, 2020-ի նոյեմբերի 9-ին ինչ-որ «բունկերից» գործնականում քաղաքացիական պատերազմ հրահրող կոչեր արեց, հետագայում էլի է նման դրսևորումներ ունեցել: Իրենք թքած ունեն երկրի ու ժողովրդի վրա՝ լինի Թբիլիսիում, թե Երևանում, Քիշնևում, թե Մինսկում: Կարելի է ասել, որ Արևմուտքը նման գործիչներին միավորել է «երկրաքանդներ ԱՊՀ երկրների, միացե՛ք» կարգախոսով ու... նրանց բերած մահերով, աղետներով, ավերներով:
 
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները