«Բարսելոնայում» Մարմուշին դիտարկում են որպես Լևանդովսկուն փոխարինող
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշը կարող է տեղափոխվել եվրոպական թոփ ակումբ։ Այս մասին հայտնում է Tipsblabet-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»: Նշվում է, որ կատալոնական ակումբի ներկայացուցիչները հետևել են եգիպտացու խաղին «Միդտյուլանդի» դեմ Եվրոպայի լիգայի հանդիպման ժամանակ։
«Կապտանռնագույնների» նախագահ Ժոան Լապորտան Մարմուշին դիտարկում է որպես Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող։ 25-ամյա խաղացողի գործող պայմանագրի ժամկետը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում եգիպտացին «արծիվների» կազմում մասնակցել է 18 հանդիպման, որոնցում դարձել է 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։