Անցած ուրբաթ «ՀայաՔվե»-ն իրականացրեց «Հանուն Հայրենիքի նահատակների» հիշատակի կրթաթոշակների հանձնման առաջին հանդիսավոր արարողությունը. Չալաբյան
ԲԼՈԳ«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Մրցույթի արդյունքում տարեկան անվանական կրթաթոշակների արժանացան 16 ուսանողներ, որոնց ընտանիքները անմիջական կորուստ են տվել մեր հայրենիքի պաշտպանության համար մղվող տարբեր մարտական գործողությունների ընթացքում, և որոնք աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ ու իրենց կատարած հանրային աշխատանքով:
Ինձ բախտ վիճակվեց «ՀայաՔվե» անունից հանձնել կրթաթոշակների հավաստագրերը մրցույթի բոլոր հաղթողներին, և յուրաքանչյուր երիտասարդի հետ կիսել իր մեծ հուզմունքն ու հպարտությունը: Ստորև լուսանկարում ներկայացված են մրցույթի հաղթողներն ու մասնակիցները, ինչպես նաև մրցութային հանձնաժողովի անդամները, որոնց աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այս ամենը իրականություն դարձնել:
Շնորհավորում եմ մրցույթի բոլոր մասնակիցներին, կանաչ ճանապարհ ցանկանում իրենց կյանքի բոլոր հետագա ձեռնարկումներում:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



