ԶՊՄԿ աշխատակից Մխիթար Թումանյանի հմտությունների շնորհիվ վերանորոգումներն իրականացվել են նախատեսված ժամկետից շուտ, և սարքավորումներն էլ ծառայում են երկար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄխիթար Թումանյանը ԶՊՄԿ աշխատակից է 1996 թվականից, սկզբում ՀՋՏԱ -ում աշխատել է որպես փոխակրիչի մեքենավար, ապա սարքավորումների վերանորոգման փականագործ:
Նրա հմտությունների շնորհիվ վերջին տարիների ընթացքում վերանորոգումներն իրականացվել են նախատեսված ժամկետից շուտ, և սարքավորումներն ծառայում են երկար։
Օրը սկսվում է ստուգայցից, որի ընթացքում արդեն պարզ է դառնում` առաջիկա աշխատանքների ծավալը: Ասում է. «Հեշտ աշխատանք չկա, գործը մնում է գործ...»,- տարիների փորձառնությունն ու ձեռք բերած հմտությունները թույլ են տալիս կազմակերպված աշխատել, ժամանակին հասցնել վերանորոգումները:
Իսկ ազատ ժամերին Մխիթար Թումանյանն այգեգործությամբ է զբաղվում, փորձում ավելի մոտ լինել բնությանը: Դա էլ թոթափում է աշխատանքային հոգնածությունը, նոր լիցքեր հաղորդում:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



