Գերմանիայի իշխանությունները հայտնել են, թե ինչպես են պայքարելու գաղթականների ներհոսքի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կառավարող կոալիցիան հայտնել է ապաստանի տրամադրման կանոնների խստացման պլանի մանրամասները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Փոխկանցլեր եւ Էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելի խոսքով՝ կոալիցիան համաձայնության Է եկել «անվտանգ» երկրների ցուցակում ավելացնելու Ալժիրը, Մարոկոն եւ Թունիսը. դա նշանակում Է, որ դրանց քաղաքացիներն ապաստան ստանալու քիչ շանսեր ունեն:
Փախստականի սահմանափակ կարգավիճակով միգրանտները չեն կարողանա երկու տարվա ընթացքում հարազատներին Գերմանիա փոխադրել:
Գաբրիելը նաեւ հայտարարել է այն նոր միջոցառումների մասին, որոնք կնպաստեն նրանց արտաքսման գործընթացի արագացմանը, ում մերժվել է ապաստանի տրամադրումը:
2015 թվականին Գերմանիայում փախստականի կարգավիճակի դիմում Է տվել ավելի քան 1,1 միլիոն մարդ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



