Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կայացավ «Տարվա երգ» 2024-ը. հայտնի դարձան տարվա լավագույնները

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հայտնի դարձան տարվա լավագույնները. կայացավ «Տարվա երգ» 2024 մրցանակաբաշխությունը: Tert.am Life-ը ներկա է եղել մրցանակաբաշխությանն ու ետնաբեմում զրուցել արտիստների հետ:

Տարվա հիթերն ընտրվում են յութուբում բազմաթիվ կամ գոնե մի քանի միլիոն դիտումների արդյունքում, ինչպես նաև սահմանվում են հատուկ մրցանակներ և հրավիրվում հատուկ հյուրեր:

Այս տարի համերգի բացման հատուկ հյուրն էր երգիչ Վարդան Բադալյանը՝ պարային խմբով: Հատուկ հյուրերի շարքում էին Միխայիլ Գալստյանը՝ Սուպեր Ժորիկի կերպարով, Արտո Թունջբոյաջյանը՝ «Արարատ» երգով: Երեկոն վարում էին Նազենի Հովհաննիսյանն ու Պոնչը՝ Տարոն Իսպիրյանը:

«Իմ երգերից ներկայացված է «Մատանի» ստեղծագործությունը, երաժշտության հեղինակը Նիկ Եգիբյանն է, խոսքերի հեղինակը Ավետ Բարսեյանն է: Գեղեցիկ ստեղծագործություն է, որը դեռ 1 ամիս չկա, որ թողարկվել է, պարզապես համացանցում այն շատ արագ տարածում գտավ ու սիրվեց: Արտիստների համար նման համերգն իսկապես երջանկություն է: Վերջին տարիներին պակասել էին նման միջոցառումները, հանդիսատես ու արտիստ հանդիպումները: Արտիստի համար սա, իսկապես, տոն է»,- Tert.am Life-ի հետ զրույցում, համերգից առաջ ասաց երգչուհի Սոֆի Մխեյանը:

«Այս մրցանակաբաշխությունը կարևոր է այնքանով, որ տարվա վերջում գնահատվում է կատարած աշխատանքներիցդ լավագույնը, չնայած ինձ համար ամեն աշխատանք իր ուրույն տեղն ունի: Այսօր մասնակցում եմ իմ և Սարգիս Եղիազարյանի «Շատ-շատ» երգով»,- մեզ հետ զրույցում նշեց երգիչ Սարգիս Ավետիսյանը:

Վարդան Բադալյանն էլ նշեց, որ իր համար առհասարակ մրցանակները հաճելի են, բայց դա չի նշանակում, որ միայն մրցանակի համար է աշխատում: «Հաճելի է, երբ գնահատում են: Ամփոփում ենք տարի ու շատ ընկերների, երաժիշտների տեսնելու առիթ ենք ունենում, գեղեցիկ ու կարևոր համերգ է»,- ասաց երգիչը:

«Ամբողջ տարվա ընթացքում աշխատում ենք, ներկայացնում ենք ստեղծագործություններ, և շատ հաճելի զգացողություն է, երբ գնահատվում է: Բացի այդ, հաճելի է, երբ կոլեգաներիդ հետ մեկ բեմում ներկայանում ես, նման միջոցառումները շատ հարստացնում են քեզ որպես երգիչ»,- նշեց երգչուհի Սոնա Ռուբենյանն, ում «Փաթիլներ» ստեղծագործությունը ստացավ «Տարվա երգ» մրցանակը:

Երիտասրադ երգչուհի LEAH-ն Tert.am Life-ի հետ զրույցում համեգից առաջ անկեղծացավ, որ սա իր կյանքում առաջին մեծ բեմն է, որտեղ ներկայանալու է և մրցանակ է ստանալու, անչափ հուզված է ու երջանիկ:

«Այս օրը պետք է բոլորի համար միշտ տոն լինի, քանի որ Հայաստանում նման միջոցառումներ շատ քիչ են լինում: Կուզեմ ավելի հաճախակի կազմակերպվեն»,- հավելեց երգչուհին:

«Տարվա երգ» 2024 մրցանակին արժանացան Իվետա Մուկուչյանի «Սեր անի», Արամ MP3-ի «Երևի», Սոնա Ռուբենյանի «Փաթիլներ», Արաբո Իսպիրյան և Արցախի ձայներ «Կարոտում եմ», Արամե «Երազանք», Նունե Եսայան «Վայ լե լե», Նանուլ «Տու» և այլ ստեղծագործություններ:

Մխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ Ադրբեջան Մի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Միասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանԵրկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականին