Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էրդողանը բացառել է Թուրքիայում քրդական ինքնավարության ստեղծումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան երկրում ինքնավարություն եւ ինքնակառավարում թույլ չի տա` նկատի ունենալով Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ զինված հակամարտությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Էրդողանը հայտարարել է Անկարայում երկրի նոր սահմանադրության գծով համաժողովում:

«Մենք վճռականորեն պայքարելու են նրանց հետ, ովքեր փորձում են ինքնավարության եւ ինքնակառավարման անվան տակ պետության ներսում կառուցել իրենց պետությունը», -հայտարարել է նա:

Թուրքական իշխանությունները դեկտեմբերից պարետային ժամ են հայտարարել Թուրքիայի հարավարեւելյան քրդաբնակ մի շարք շրջաններում, մասնավորապես, Դիարբեքիրի Սուր շրջանում, Ջիզրեյում, Սիլոպիում, Մարդինի նահանգի Նուսայբին, Դարգեչիտ քաղաքներում: Ջիզրեյում եւ Սուրում շարունակվում են ուժայինների եւ PKK-ի զինյալների միջեւ փողոցային բախումները: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով, դեկտեմբերի կեսերից այդ բախումներում մոտ 700 քուրդ մարտիկներ են սպանվել:

Էրդողանի այդ հայտարարության առնչությամբ ավստրիական Die Presse-ն գրել է, որ Թուրքիայի նախագահը «պատերազմում է» բոլոր ճակատներով՝ հրաժարվելով խոստովանել, որ հիմնական խնդիրը թաքնված է իր սեփական քաղաքականության մեջ` ընդգծելով, որ «թշնամիների» հետապնդումներով Էրդողանը կործանել է Թուրքիան:

«Դեռ մեկ տարի առաջ քրդերի հետ խաղաղ գործընթացը Էրդողանի քաղաքականության հիմնական կետերից էր: Բայց, համոզվելով այն բանում, որ առանց արյունահեղության հակամարտությունը կարգավորելու փորձերն առաջացրել են թուրքական ազգայնականների անվստահությունը եւ ընտրություններում բերել են Էրդողանի իշխող կուսակցության ձայների կորստին, նախագահը որոշել է արմատապես փոխել կուրսը: Նա հայտարարել է, որ խաղաղ գործընթացը մտել է փակուղի, եւ հանձնարարել ուժեղացնել PKK-ի վրա գրոհները, որոնք ներկայում վերաճել են քաղաքացիական պատերազմի», -ընդգծել է թերթը` հավելելով, որ Թուրքիայի համար վիրավորական են դարձել նաեւ Սիրիայում PKK-ի հաջողությունները:

Դրա հետ միասին, եւ’ PKK-ն, եւ’ Թուրքիայի քրդական քաղաքական կուսակցությունները հայտարարել են, որ ինքնավարության եւ ինքնակառավարման համար պայքարից չեն հրաժարվելու:

 

Արևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա ԱՄՆ-ն առաջարկել է հանել Իրանի դեմ պատժամիջnցները՝ Հորմուզի նեղուցը բացելու դիմաց. Al Hadath Իրականում ի՞նչ է կատարվում բանակումԿոտայքում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել` ձորում ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մոտ 200,000 օտարերկրացիների վիզաները. AP ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմական գործողությունում, այլև վստահ է դրանում. Պեսկով Ինչպիսի՞ն պետք է լինի հղիների հագուստը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՕԳՈՍՏՈՍԻ). Ստացվել է առաջին պատկեր-հետազոտությունը տոմոգրաֆով, իրականացվել է առաջին թռիչքը մոնգոլֆերայով. «Փաստ»Ես իշխանություն չունեմ, այլ միայն ձայն, որը չեն կարող խեղդել. Գուտերեշ Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերին Մակրոնը հայտարարել է Ուկրաինան պաշտպանելու համար լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 25-ին «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ Հայտնի է՝ ով է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի առաջատար թեկնածունՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի օգոստոսի 26-ին տարբեր ժամերի Ոստիկանության գվարդիայի ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 600 հանցագործության դեպք են բացահայտել Ո՞վ ո՞ւմ և ի՞նչ է պարտք. քաղաքական իլյուզիոնիստն ու փշրվող պատրանքները. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Անցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ»Անսպասելի շրջադարձ իշխանության համարԱյս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՌուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Փաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՌուսաստանում իբր նոր մnբիլիզացիայի մասին լուրերը կեղծ են. Պեսկով Շարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժը«Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Կինը չի նկատել իր 11 ամսական որդուն և մեքենայով վրшերթի է ենթարկել նրան․ բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքըՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները Օմանի մոտ հարձակում է եղել տանկերի վրա Մարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԱՄՆ-ը չի բացառում Իրանի ուղղությամբ hարվածների վերսկսումը. Հեգսեթ «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ»Իշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԱվագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ»3 կենդանակերպի նշաններին աշնանը արտառոց փոփոխություններ են սպասվումՔանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»Ինչո՞ւ Ալվարեսին թույլ չտվեցին տեղափոխվել «Բարսելոնա»Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ»Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում օգոստոսի 25/26-ին լույս չի լինելուՍաստիկ շոգը կշարունակվի՞․ Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսի 25-26-ինՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրելԻՀՊԿ․ Վաշինգտոնն ի վիճակի չէ բացել Հորմուզի նեղուցը նավարկության համարՍևանի լողափում ջրափրկարարները երեք քաղաքացու և հեծանվանավակն ափ են վերադարձրել