Ֆլիկը՝ «Բարսելոնայի» անհաջող շարքի մասին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Լա Լիգայի առանց հաղթանակի երեք անընդմեջ հանդիպումների շարքը։
«Բարսելոնան» ոչ ոքի է խաղացել «Սելտայի» (2:2) հետ, պարտվել «Ռեալ Սոսիեդադին» (0:1) եւ «Լաս Պալմասին» (1:2)։
«Լավագույնն այն է, որ նոյեմբերն ավարտվեց։ Շատ էներգիա ծախսեց թիմը, գերիշխում էինք հանդիպումներում, ստեղծում հնարավորություններ։ Լավ նորությունն այն է, որ բազմաթիվ պահեր ենք ստեղծում։ Պետք է ավելի պատշաճ իրացնել այդ ամենը։
Մենք ունենք ամենաերիտասարդ կազմը Լա Լիգայում, պետք է դեռ շատ դասեր սերտել։ Պետք է շարունակենք պայքարել հաղթանակի համար։ Երբ հանդիպումը բարդ ընթացք է ստանում, պետք է կարողանալ ամբողջ թիմով պաշտպանվել եւ գոլ բաց չթողնել, նաեւ գրոհել։
«Լաս Պալմասի» դեմ խաղում շատ իրադարձություններ եղան։ Չեմ մանրամասնի, քանի որ կարող է տպավորություն ստեղծվել, թե բողոքում եմ կամ հուսալված եմ։ Ես այդ ամենը չեմ սիրում։
Այդ խաղում կարող էինք հաղթել, բայց չկարողացան դա անել, այդ պատճառով էլ մենք բախվում ենք ճնշման, բայց թիմը պետք է առավելագույն կենտրոնանա։ Վաղը կարող ենք ունենալ 2-3 պահ։ Կարեւոր է դրանք վերածել գոլի»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է AS-ը։
Իսպանիայի առաջնության 19-րդ տուրից տեղափոխված խաղում «Բարսելոնան» դեկտեմբերի 3-ին կհյուրընկալվի «Մալյորկային»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy