Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երկրորդ անգամ նույն խանութը թալանելուց հետո գողերը բռնվել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ վերջին ամիսներին էլ ավելի ակտիվ պայքար են սկսել հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ ու այդ ամենը կատարվում է համայնքային ոստիկանների գրեթե ամենօրյա լարված աշխատանքի արդյունքում։ Ոստիկանության Աշտարակի բաժնում նոյեմբերի 23-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նոր Եդեսիա գյուղում գտնվող մթերային խանութից գողություն են կատարել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ս․ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ գողությունը կատարվել է նույն գյուղի բնակիչ 44-ամյա Կամո Ա․-ին պատկանող խանութից։ Ստահակները կոտրել էին դուռը, մտել ներս ու գողացել ոչ միայն կենցաղային իրեր այլև իրենց հետ էին տարել «Թել-Սել» վճարային տերմինալը։


Ահազանգով դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ու մինչ քննիչներն ու փորձաքրեագետը դեպքի վայրում աշխատում էին համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Ս․ Մարտիրոսյանի և ՀԿՀ ավագ տեսուչ Հարություն Մանուկյանի գլխավորությամբ դեպքի վայրից մոտ մի քանի կմ շառավղով որոնողական աշխատանքներ են իրականացրել և գյուղից դուրս մոտ 2,5 կմ հեռավորության վրա հայտնաբերել են վճարային տերմինալը՝ կոտրված վիճակում։ Պարզվել է, որ այնտեղ եղել է մոտ 500 հազար դրամ գումար, որը հափշտակել էին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Աշտարակի ոստիկանները այնուհետև հայտնաբերել են «Hyundai» մակնիշի ավտոմեքենան, որով կասկածյալները եկել էին խանութ և հենց այդ ավտոմեքենայով գողոնը տեղափոխել։ Այդ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով օրեր առաջ ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ Երևանում վնասազերծել էին կասկածյալներից 2-ին, իսկ ևս 2-ի ինքնությունը ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները պարզել են և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում խանութի աշխատակիցը իր շնորհակալությունն էր հայտնում համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներին, ասելով․ «Սա երկրորդ դեպքն էր, որ խանութը թալանեցին։ Առաջին անգամ հոկտեմբերին էր, լուսամուտը կոտրեցին ու իրենց «սև գործն» արեցին։ Էդ ժամանակ դիմեցինք Աշտարակի ոստիկանություն, եկան, նայեցին, քննիչները գրեցին, ջնջեցին, փորձագետը նայեց, նկարեց, բայց ոչ մի արդյունք բացահայտելու ուղղությամբ։ Էդ գողության թանաքը դեռ չչորացած՝ նոյեմբերի 23-ին ստահակները դուռն են կոտրում, մտնում, էլի գողություն կատարում։ Ընդհանուր առմամբ մեզ պատճառվել է մոտ 2․5 մլն դրամի վնաս։ Ճիշտն ասած սկի չէինք էլ ուզում դիմեինք ոստիկանություն։ Ասում էինք՝ դե էն նախորդը թող բռնեն, տենանք ինչա լինում ու զարմացանք, որ առավոտ շուտ Աշտարակի ոստիկանները եկան, իրենց գործողությունները արեցին, մենք էլ մտածեցինք, էս էլ հերթականն է, ոչ էլ կբռնեն, բայց փաստորեն սխալվել էինք։ Հետո իմացանք երկու երեք օր ողջ գյուղում, մեր ու հարևան գյուղերի դաշտերում ինչ որ բան են ման եկել ու գյուղից հեռու գտել են տերմինալը՝ բայց թալանված, իսկ այսօր էլ իմացանք, որ դրանց բռնել են։ Անկեղծ ասած շատ ուրախացանք, որ գոնե սրիկաները էլ նման բան չեն անի, իսկ մյուսներին էլ դաս կլինի, որ եթե նման բան անեն, բռնվելու են։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր Աշտարակի համայնքային ոստիկաններին, որ օրեր շարունակ մեզնից շատ տանջվեցին, բայց արդյունքի հասան։ Մնում է կարենանք դրանցից մեզ պատճառված վնասը փոխհատուցում ստանանք»։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք թալանել էին Լուսառատ գյուղում գործող մթերային խանութներից մեկը, կոտրել «Իզի Փեյ» վճարային տերմինալը և այնտեղից հափշտակել գումար։

Նշված հասցե էին մեկնել ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել էր, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ արդեն խանութի սեփականատեր, ԱՁ տնօրեն, նույն գյուղի բնակիչ 48-ամյա Ս․ Ս․-ն հայտնել էր, որ նոյեմբերի 23-ի ժամը 23։00-ից մինչև նոյեմբերի 24-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին գյուղի գլխավոր փողոցում գտնվող՝ իրենց կողմից օգտագործվող մթերային խանութի եվրոպատուհանը, մտել ներս, կոտրել «Իզի Փեյ» վճարային տերմինալը և այնտեղից հափշտակել մոտ 800 հազար դրամ, ինչպես նաև խանութից գողացել էին ծխախոտներ, դրամարկղում եղած գումարը և դիմել փախուստի։

Դեպքի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատել էր նաև փորձաքրեագետը։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի ծառայողները հսկայածավալ աշխատանքներ էին իրականացրել, եղեկ էին 100-ից ավելի հասցեներում, ուսումնասիրել էին մոտ 15 կմ շառավղով տարածքներ ու օրեր անց ոստիկանության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել ենթադրյալ հանցագործություն կատարող անձանց մասին։

Վեդիի ոստիկանները նոյեմբերի 29-ին հերթական օպերատիվ տեղեկությունները ստանալով ժամանել էին Երևան ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում գտնվող բազմահարկ շենքի վերելակում փախուստի պահին բռնեկ և վնասազերծել էին Երևանի բնակիչ 22-ամյա Ռ․ Մ․-ին և 32-ամյա Լ․ Ս․-ին։ Վերջինս եղել էր «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով ու կասկածյալները համայնքային ոստիկանների կողմից հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել էր ոստիկանության Վեդիի բաժին։

Ավտոմեքենան նույնպես տեղափոխվել էր համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Փաստերի ճնշման տակ պարզվել էր նաև, որ նոյեմբերի 23-ին Ռ․ Մ․-ն, Տ․ Մ․-ն և ոմն Գ․-ն Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում գտնվող խանութից նույնպես կատարել էին գողություն։ Գողացել էին «Թել-Սել» վճարային տերմինալը, տարբեր տեսակի ծխախոտներ և դրամարկղում եղած գումարը։

Ոստիկանները հայտնաբերել էին նաև «Hyundai» մակնիշի ավտոմեքենան, որը տեղափոխվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 
Նշված անձինք ոստիկանության Վեդիի բաժնից ներկայացվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։ 

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/+l9xjL01DqrowZjUy

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին