Ինչպես են շարժումները տեղափոխվում իրավիաճակային պայքարի փուլ և վերջում ամբողջությամբ տապալվում
ԲԼՈԳՆարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ադյունավետ քաղաքական գործընթացի կարևորագույն գրավականներից մեկը այդ գործընթացը նախաձեռնողների կողմից կիրառվող դիմադրությունը իշխանության ամենախոցելի կողմերի դեմ կենտրոնացնելն է: Պայքարը կառուցելով այնպիսի ոլորտներում, որտեղ իշխանությունն ունի մեծ, երբեմն էլ անսպառ թվացող, ուժի աղբյուրներ քաղաքական գործընթացը նախաձեռնողները հայտնվում են բավականին փակուղային վիճակում:
Ասվածի օրինակները բազմաթիվ են մեր իրականության մեջ: Մասնավորապես, մինչ այս ընդդիմադիր շարժումներ նախաձեռնած խմբերի կողմից անընդհատ անտեսվում է ոստիկանական ուժերի հետ ընդհարման գնալու բացասական հետևանքները: Ոստիկանական ուժերի հետ ընդհարման գնալու հետևանքով բազմաթիվ ակտիվ քաղաքացիներ հայտնվում են ճաղերի ետևում, ինչն էլ տվյալ շարժմանը միանալու համար խոչընդոտ է հանդիսանում մնացած քաղաքացիների համար: Արդյունքում շարժման հիմնական նպատակները իրականցնելու փոխարեն շարժումը տեղափոխվում է իրավիաճակային պայքարի փուլ և վերջում ամբողջությամբ տապալվում: