Օրենսդրական փոփոխությամբ Տեսչական մարմնի որոշ վարչական ակտեր ենթակա են լինելու անհապաղ կատարման
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին», «Հրդեհային անվտանգության մասին» օրենքներում և Վարչական դատավարության օրենսգրքում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ըստ այդմ` Տեսչական մարմնի հետևյալ վարչական ակտերը ենթակա են լինելու անհապաղ կատարման, առաջինը` արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագիրը, երկրորդը` կազմակերպությունների արտադրական տեղամասերի առանձին ագրեգատների աշխատանքը, շենքերի շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները: Հաջորդը վերաբերում է շենքերի, շինությունների և այլ օբյեկտների շահագործումն ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու վերաբերյալ որոշումներին, եթե անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման ու մարդկանց անվտանգության համար: Առաջարկվում է սահմանել արտադրական վտանգավոր օբյեկտը չշահագործելու դեպքում դրա կոնսերվացման պարտադիր պահանջ:
Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը:
Պատգամավորների մտահոգությունները հիմնականում վերաբերել են վերոնշյալ գործերով դատական ակտերի ձգձգման խնդիրներին, վիճարկման փուլում գտնվող հայցերի վրա նոր կարգավորումների ազդեցության հնարավորությանը, անվտանգության նորմերի պահպանման կարևորությանը: Զեկուցողն անդրադարձել է վերոնշյալ հարցերին:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Հովիկ Աղազարյանը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy