Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի համար դեկտեմբերի 3-ը հիշարժան օր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի համար դեկտեմբերի 3-ը հիշարժան օր է, տեղեկանում ենք պոլիկլինիկայի ֆեյսբուքյան էջից։
«8 տարի առաջ՝ 2016 թվականի հենց այս օրը, հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի ընտանիքի հովանավորությամբ և աջակցությամբ հինովին վերանորոգումից հետո վերաբացվեց մեր պոլիկլինիկան։
Այն իր վերաբացման օրվանից ի վեր մեր քաղաքացիներին ընդունում է ավելի լուսավոր, ընդարձակ, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով համալրված շենքային պայմաններով՝ ի նպաստ բնակչության առողջության պահպանման և ամրապնդման։
Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան մեծ պատվով և պատասխանատվությամբ է կրում մեծ բարերարի անունը, ում ջանքերն ու նվիրումն անգնահատելի են»,– ասված է հրապարակման մեջ։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



