Հայտնի է «Արաբկիր» ԲԿ-ում մահացած 4-ամյա երեխայի մահվան նախնական պատճառը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն 4-ամյա աղջիկ է տեղափոխվել, ով մահացել է:
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից Iravaban.net-ին հայտնել էին հետևյալը․
«Մեզ հասած տեղեկության համաձայն՝ առավոտյան երեխայի ինքնազգացողությունը մանկապարտեզում կտրուկ վատացել է, շտապօգնություն է կանչվել, որը 7 րոպեում հասել է։
Որպեսզի երեխային արագ տեղափոխեն հիվանդանոց, ծնողներից մեկը սեփական մեքենայով է տարել նրան, և, ցավոք, «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի վիճակը արդեն ծայրահեղ ծանր է եղել, կյանքը փրկել չի հաջողվել»։
Քննչական կոմիտեում սպանության հատկանիշներով վարույթ էր նախաձեռնվել։
Iravaban.net-ի տեղեկություններով՝ 4–ամյա երեխայի մահվան նախնական պատճառը երիկամների խնդիրն է եղել․ «Դիահերձման արդյունքում պարզվել է, որ երեխան ուռուցք ունի, որը ուղիղ կապ է ունեցել մահվան հետ»։
Հետևեք մեզ՝ այստեղ