Երբևէ ձեզ հարցրե՞լ եք, թե ինչի համար է նախատեսված ջինսի փոքր գրպանիկը
ԼԱՅՖԵրբևէ հետաքրքրվե՞լ եք, թե ինչի համար է փոքր գրպանիկը կազմում ջինսե տաբատների անբաժանելի մասը: Այդտեղ կարող են տեղավորվել շատ քիչ քանակությամբ իրեր.
1. Թերի անունով ձեր ընտանի մորեխը
2. վերջին մի քանի ծամոնները (որոնք մոռանում եք հետո հանել և լվանում եք լվացքի մեքենայում տաբատի հետ)
3. մի քանի մանրադրամներ, որոնք արագ հանելու դեպքում գրեթե հոդախախտում եք ձեր մատները: Մինչ մենք ուղղակի ընդունում ենք այս տարօրինակ փոքր գրպանիկը՝ որպես նորաձևության մաս, մեկ ուրիշը հարցում է անցկացրել, թե ինչու մեր ջինսերն ունեն այն, արդյո՞ք այն օգտագործվում է ինչ-որ օգտակար նպատակով, թե՞ պարզապես նորաձևության համար է:
Հարցվողներից մեկը կարծես վաղուց էր սպասել այդ հարցին և բացատրել է, որ դա ժամացույցի համար է նախատեսված: 1800-ականներին կովբոյները սովորություն են ունեցել կրել շղթաներով ժամացույցներ և պահել դրանք իրենց բաճկոններում: Դրանք կոտրվելուց պաշտպանելու համար Լևի Ստրաուսը ներկայացրել է այս փոքր գրպանիկը, որտեղ նրանք կարող էին պահել իրենց ժամացույցները: Մեկ ուրիշն էլ նշել է, որ ժամանակի ընթացքում այն գնալով փոքրացել է (քանի որ ոչ ոք այլևս գրպանի ժամացույց չի պահում), բայց դեռ պահպանվում է՝ որպես նախնական դիզայնի մաս: Ասում են՝ այն սիրվել է ջինս արտադրողների կողմից:



