«Հերիք եղավ, կրակն եմ ընկել ձեր ձեռը». Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ ամբիոնի մոտ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը տեղից սկսեց ինչ-որ բաներ բղավել՝ դժգոհելով Փաշինյանի ելույթից:
ԱԺ նախագահ Ալեն ՍԻմոնյանը նախ խնդրեց Փաշինյանին զբաղեցնել իր տեղը, ապա դիմեց Գեղամ Մանուկյանին. «Կոնկրետ ձեզ եմ դիմում, միշտ հոգնում եմ ես ձեզ սաստելուց: Ախր այնպիսի վիճակում եք ինձ դնում, չգիտեմ՝ ինչ անեմ, անկեղծ: Հավելյալ խոսում եմ, զգուշացնում եմ: Տեղից խոսում եք, սա ձեր հարցազրույցը չի: Եթե ձեզ թվում է, որ դուք գալիս եք այստեղ, մանանա եք թափում երկնքից, դուք չարաչար սխալվում եք:
Ինչ ասես խոսում եք, հնարում եք, սուտ եք խոսում, եւ ոչ միայն դուք: Հերիք եղավ, կանոնակարգ գոյություն ունի, գոնե էս օրենքին ենթարկվեք: Կրակն եմ ընկել ես ձեր ձեռը»:
Այդ ընթացքում Գեղամ Մանուկյանը շարունակում էր տեղից արձագանքել:
Առավել մանրամասն` այստեղ.