Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գարիկ Սարգսյանի քեռու գործից ի՞նչ կասեք․ Գառնիկ Դանիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են լինում, որ այս կամ այն պաշտոնյայի հետ փոխկապակցված անձինք մասնակցում են մրցույթներին և այդ մրցույթների ընթացքում շահում են տարբեր տիպի տենդերներ: Այս մասին, այսօր ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Մասնավորաբար միքանի շաբաթ առաջ մամուլում հրապարակվեց Վեդու ՔՊ-ի ղեկավար Գարիկ Սարգսյանի քեռին 2018-2024 թվականներին, ընդհանուր առմամբ, 506 միլիոն դրամի տենդեր է շահել: Նա ժամանակին Գարիկ Սարգսյանի խորհրդականն է եղել, հիմա էլ ավագանու անդամ է: Այդ ո՞նց է լինում, որ այդ փոխկապակցված անձիք նման խոշոր ծավալի տենդերներ են շահում:

Շինանյութի վաճառքով զբաղվող կազմակերպության ղեկավարն այսօր ջրագծեր, գազի գծեր կառուցելու թույլտվություններ է ստանում և շահում տենդերները:

Նաև վերջին շրջանում էլի հրապարակումներ եղավ, որ համայնքի ղեկավարը իր եղբորը հող էր վաճառել: Ո՞նց է լինում, որ նման կոռուպցիոն սկանդալներ են լինում, ու լավագույն դեպքում տուգանվում են ամենաշատը 300 հազար դրամ, որ չնչին կոպեկներ են,-ասաց պատգամավորը:

Ի պատասխան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Նարինե Ազարյանն ասաց. «Օրենքով ամրագրված ամրագրված են այդ բոլոր հարաբերությունների կարգավորումները, եթե կա շահերի բախում, եթե խախտվել է որևէ սահմանափակում, որը որ ամրագրված է օրենքով հստակ, այդ դեպքում նաև նախատեսվում է տուգանք։  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը զուտ կիրառում է օրենքով սահմանված բոլոր կառուցակարգերը»:

Գառնիկ Դանիելյանը նկատեց, որ ընդհանուր բնույթի բաներ է ասում. «Կներեք, բայց ոնց որ բաժակաճառեր լինեն: Մենք էլ գիտենք, որ կան օրենքներ, բայց ասածս այն է, որ այդ օրենքները խախտվում են Եվ դուք հիմա հավակնում եք մի պաշտոնի, դուք պիտի ձեր տեսլականը ասեք, գնահատականներ տաք: Մեկ անձից գնումների հետ կապված խայտառակ վիճակում ենք այսօր: Հստակ գնահատականներ պետք է տրվի այն մարդկանց, որոնք պաշտոններ են զբաղեցնում և իրենց հետ փոխկապակցված մարդիկ իրենց խնամիները, ծանոթները, եղբայրները այսօր տենդերներ են շահում և այդտեղ շատ մեծ կոռուպցիոն ռիսկերի տեղ կա և դրա մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան: Միշտ էլ օրենք եղել է, բայց այդ օրենքները շրջանցվել են, դրա մասին է խոսքը»:

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն էլ ասաց. «Այսինքն դատավճիռ եք ուզում կայացնե՞նք այստեղ: Թեկնածուին ասենք կոնկրետ քեյսից հարց եք տալիս, ասում ենք ասեք՝ մեղավոր է, թե մեղավոր չէ: Դե դատավճիռ եք ուզում»:

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/infolurarm

Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները