Ձմեռային արձակուրդներն այլևս չեն երկարաձգվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը համացանցային գրառում է կատարել դպրոցական արձակուրդների երկարաձգման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի քաղաքացիներ, ի պատասխան բազմաթիվ հարցումների տեղեկացնում եմ, որ ուժի մեջ է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանն առ այն, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում դասերը վերսկսվելու են փետրվարի 1 ից:
Միաժամանակ հիշեցնում եմ, որ համաձայն նախարարի հրամանի հանձնարարվել է ուսումնական պարապմունքները սկսելուց առնվազն 2 օր առաջ դասասենյակներում ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան»:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



