Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հոր ու զավակների մարքեթինգային մի քանի «խորամանկության» արդյունքը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկայում John Dewar & Sons ընկերությունը կրում է աշխարհում ամենահայտնի և հաջողված վիսկի արտադրողի պատվավոր կոչումը: Բարձր որակի, բնական բաղադրիչների և փափուկ համի շնորհիվ Dewars ապրանքանիշի արտադրանքն ունի արժանի ժողովրդականություն էլիտար ալկոհոլային խմիչքների իսկական գիտակների շրջանում: Իսկ ինչպե՞ս է ամեն ինչ սկսվել: Dewars վիսկիի պատմությունը սկսվել է դեռ 1846 թվականին, երբ ընկերության հիմնադիր Ջոն Դյուարը որոշել է իր սեփական սպիրտի թորման արտադրամասը բացել շոտլանդական փոքրիկ Պերտե քաղաքում: Որպես «մեծ բիզնեսի» նորեկ՝ Ջոնը մեծ ջանքեր է գործադրել իր ընկերությունը հայտնի դարձնելու և հաճախորդներ գրավելու համար:
 
Միանգամայն հնարավոր է, որ ժամանակի ընթացքում Ջոն Դյուարի արտադրությունը կրկներ հարյուրավոր նմանատիպ ընկերությունների ճակատագիրը, որոնք անհույս մնացել են մոռացության մեջ, եթե մի օր պրպտուն մտքով գործարարի գլխում չառաջանար մի հետաքրքիր գաղափար: Փաստն այն է, որ այն ժամանակ վիսկին ազատ վաճառքի համար մատչելի չէր, քանի որ այդ ըմպելիքը տակառներով էին առաքում գարեջրատներ և պանդոկներ, որտեղ էլ այն վաճառվում էր մասնաբաժիններով՝ բաժակներով: Եվ Ջոն Դյուարը դարձել է առաջին վիսկի վաճառողը, որը գլխի է ընկել այն վաճառել ապակե շշերի մեջ, ինչն էլ ձեռնարկատիրոջը պարգևել է արժանի հարգանք, և նրա խմիչքը ճանաչում է ստացել շոտլանդական հասարակության շրջանում: Աստիճանաբար Ջոն Դյուարի արտադրությունն սկսել է թափ հավաքել: Նա ընդլայնել է իր արտադրանքի տեսականին՝ համագործակցելով Շոտլանդիայի լավագույն սպիրտագործների հետ և պարզապես վայելել է կյանքը:
 
Այնուամենայնիվ, ոչ թե Ջոնն է Dewars վիսկիին համաշխարհային համբավ պարգևել, այլ նրա կրտսեր որդին՝ Թոմասը: Ջոն Դյուարի մահից հետո նրա որդիները՝ Ջոն Ալեքսանդրը և Թոմասն են շարունակել ալկոհոլային խմիչքների բիզնեսը: Եղբայրները որոշել են տեղափոխվել Լոնդոն, սակայն մայրաքաղաքում արտադրություն դնելը հեշտ գործ չի եղել, քանի որ այն ժամանակ Լոնդոնում մարդիկ նախընտրում էին խմել կոնյակ, ջին և ռոմ՝ վիսկին համարելով չափազանց թույլ ըմպելիք: Բայց, բարեբախտաբար, Թոմաս Դյուարը գտել է դժվարին իրավիճակից դուրս գալու յուրօրինակ ելք: Հոր բիզնեսի նոր տերը վարձել է մարդկանց, որոնք, սկսելով այցելել պանդոկներ, պատվիրել են Dewars վիսկի: Լսելով, որ հաստատությունում նման խմիչք չկա, այս «այցելուները» հիասթափված հեռացել են: Եվ իհարկե, նման հաջող մարքեթինգային քայլն, ի վերջո, Dewars վիսկին վերածել է ամենահայտնի խմիչքի ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև ամբողջ աշխարհում:
 
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Արեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ