Կոնվերս Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտված է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոնվերս Բանկը հայտարարում է դրամային և դոլարային պարտատոմսերի հերթական տրանշերի տեղաբաշխման ավարտի մասին:
Նախատեսվածից երկու ամիս շուտ Բանկը հաջողությամբ տեղաբաշխել է 5 մլրդ ՀՀ դրամ եւ 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր: Դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը 9.75% է, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ 4.5%, մարման ժամկետը՝ համապատասխանաբար 2 եւ 3 տարի, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
Տեղաբաշխման հայտերի ավելի քան 80%-ը ներկայացվել է Converse Mobile հարթակով` ֆիզիկական անձ հաճախորդների կողմից:
Առաջիկայում պարտատոմսերը ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



