Նորատուսցին մեքենայով շրջում և սիգ էր վաճառում. Երբ պարեկները նրա մոտ 175 սիգ են գտել, ասել է՝ «շուկայից եմ գնել»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 30-ին Տավուշի պարեկները ստացել էին տեղեկություն, որ Արծվաբերդ գյուղում մի քաղաքացի «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով շրջում և սիգ է վաճառում: Նույն օրը պարեկները հայտնաբերեցին մեքենան, որի բեռնախցիկում 175 սիգ կար:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նորատուսի բնակիչ 49-ամյա վարորդը հայտնել է՝ իբր ձկները գնել է Երևանի շուկայից և բերել իր հարազատին:
Մեքենան տեղափոխել է Համայնքային ոստիկանության Տավուշի բաժին:
Դեկտեմբերի 5-ին բաժնում ստացվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաշվարկը, ըստ որի՝ մեքենայում եղել է 51 կիլոգրամ ձուկ. կենդանական աշխարհին պատճառվել է 255 հազար դրամի վնաս:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Ոստիկանությունը, համագործակցելով մյուս պատկան մարմինների հետ, հետևողականորեն իրականացնելու է ապօրինի ձկնորսության դեմ հսկողություն։
Հետևեք մեզ՝ այստեղ