Երևան, 30.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անհիմն հայտարարությունները արդեն դարձել են կրկնվող երևույթ. Գեւորգ Փարսյանը պատասխանել է Վահագն Ալեքսանյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը պատասխանել է ԱԺ ՔՊ խմբակցության  պատգամավոր Վահագն Ալեքսանյանին․

«Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՎԱՀԱԳՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ

Հարգելի՛ քաղաքացիներ,

սիրելի՛ կապանցիներ

Դեկտեմբերի 5-ի Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իր ելույթում համոզմունք է հայտնել, թե իբր իմ ղեկավարման ընթացքում տենդերների 70 և ավել տոկոսը շահում են իմ ընտանիքի հետ փոխկապակցված կազմակերպությունները։

Հաշվի առնելով, որ նման անհիմն հայտարարությունները, հատկապես բարձր ամբիոնից հնչեցված, արդեն դարձել են կրկնվող երևույթ, հարկ եմ համարում հրապարակայնորեն արձագանքել, քանի որ իրականությունը բոլորովին այլ է և հիմնված է ակնհայտ փաստերի վրա։

Այսպիսով, 2019 թվականին Կապանի համայնքապետարանը հայտարարել է շուրջ 18 շինարարական աշխատանքների մրցույթ, որոնցից ընդամենը 1-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

2020 թվականին հայտարարվել է 20 մրցույթ, որոնցից 5-ում է հաղթող ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը:

2021 թվականին հայտարարվել է 38 մրցույթ, որոնցից 9-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

2022 թվականին հայտարարվել է 25 մրցույթ, որոնցից 8-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

2023 թվականին հայտարարվել է 17 մրցույթ, որոնցից 2-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

2024 թվականին, այսօրվա դրությամբ, հայտարարվել է 24 մրցույթ, որոնցից 7-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

Ուզում եմ նաև տեղեկացնել, որ Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերության տնօրեն է հանդիսանում եղբայրս՝ Գրիգորի Փարսյանը, իսկ ընկերության 100% բաժնետերը հայրս է՝ Ռազմիկ Փարսյանը։

Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը մեր տարածաշրջանի շինարարության բնագավառում մասնագիտացված ամենամեծ կազմակերպությունն է և 2010 թվականից հանրապետության խոշոր հարկատուների ցանկում է։

Կից ներկայացնում եմ 2019-2024թթ. հայտարարված մրցույթների մասին ամբողջական տեղեկատվությունը՝ աշխատանքների նկարագիրը, հաղթող ճանաչված ընկերությունների անվանումը և վերջիններիս հետ կնքված պայմանագրային արժեքները։

Հ․Գ․ 2019-2024թթ․ Կապանի համայնքապետարանի կողմից հայտարարված բազմաթիվ մրցույթներ համարվել են չկայացած, մասնակից չլինելու պատճառով»։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Հրաշքի սպասումով. «Աստծուն եմ թողել, ուղղակի չգիտեմ՝ մեր երեխաները ե՞րբ են գալու». Անհետ կորած զինծառայողի մայր Գերմանիան ՌԴ-ին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի Իրանը կոչ է արել վերացնել Հայաստանի հետ սահմանի «Նորդուզ» անցակետով տարանցման խոչընդոտները. Ֆորուզան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 60-ամյա վարորդը «ԶԻԼ»-ի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս հայտնվել է ձորում․ կա վիրավոր Al Jazeera․ ԱՄՆ-ն առայժմ չի ցանկանում երկրորդային պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ՝ իրանական նավթի գնումների համար Արագածոտնում բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Այս տարի սպասվում է վերջին 10 տարիների ամենազով սեպտեմբերի 1-ը․ Սուրենյան Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի՝ Հյուսթոն այցի ընթացքում հինգ օդանավ են որսացել Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը հեռացվել է պաշտոնից Օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՄարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան Իրանի գերագույն առաջնորդ․ Իսլամի հակառակորդները ձգտում են տարաձայնություններ բորբոքել մուսուլմանների միջև Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է 72-ամյակի առթիվ Խուլիգանություն՝ Նոր Նորքում. ավտոմեքենայից արձակել են կրակոցներ Վենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանԲագրատունյաց պողոտայում պատշգամբը է փլուզվել․ քաղաքացին հայտնվել է 4-րդ հարկում․ կան վիրավորներ Ֆանտաստիկ Լեո. Մեսսիի պոկերն Ինտեր Մայամիին պարգևեց պատմության ամենախոշոր հաղթանակը ԱԳՆ ղեկավար կազմը դեսպանների հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ 26 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 30-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ձեր ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է, և մենք Ձեզ անհամբեր սպասում ենք․ Տիգրան Աբրահամյան ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան Պաշտոնական. Բարսելոնայի ֆուտբոլիստը փոխեց ակումբային գրանցումը Մասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենՆեթանյահուն դատապարտել է իսրայելցի վերաբնակների «հանցավոր բռնությունը» Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներին