Իրազեկում՝ դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նշվող բոլոր տոնական և հիշատակի օրերը:
Iravaban.net-ը հայտնում է դեկտեմբեր ամսվա տոնական օրերի մասին։
Ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը և հունվարի 6-ը (Սուրբ ծնունդ և Հայտնությունը):
Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին:
Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր՝ նշվում է դեկտեմբերի 9-ին:
Մարդու իրավունքների միջազգային օրը նշվում է դեկտեմբերի 10-ին:
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշվում է դեկտեմբերի 20-ին:
Բանակի օրը նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր է:
Եկեղեցական տոներ
Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանն անփոփոխ նշվում է դեկտեմբերի 29-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ