Կառավարությունը երկուսով կրճատեց հարկային տեսչությունների թիվը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ կառավարությունը որոշում ընդունեց միաձուլել Էջմիածնի ու Արմավիրի հարկային տեսչությունները՝ կազմավորելով Կոտայքի տարածքային հարկային տեսչություն, ինչպես նաև միաձուլել Կոտայքի ու Նաիրիի տարածքային հարկային տեսչությունները՝ կազմավորելով Արմավիրի տարածքային հարկային տեսչություն: Կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ որոշումը պայմանավորված է հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխումների անհրաժեշությամբ:
«Իրականացվող բարեփոխումների նպատակն է նվազագույնի հասցնել հարկային մարմնի ստորաբաժանումների թիվն` աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ու տեղաբաշխման և անձնակազմի օպտիմալացման միջոցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Խաչատրյանը:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



