Վանաձորում կայացավ «Բռնության կանխարգելման և բռնության հետևանքների վերացման» թեմայով կլոր սեղան-քննարկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎանաձորում կայացավ «Բռնության կանխարգելման և բռնության հետևանքների վերացման» թեմայով կլոր սեղան-քննարկում պետական, համայնքային, հանրային կառույցների ներկայացուցիչների, բուհերի ուսանողների մասնակցությամբ:
Քննարկվեցին բռնության տեսակները, բռնության կանխարգելման և բռնության հետևանքների վերացման ուղղությամբ իրավասու մարմինների և հատուկ կառույցների գործառույթները, բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցները:
Խոսվեց այս բնագավառում օրենսդրական, ոլորտային բարեփոխումների, իրավական և սոցիալական կարգավորման մեխանիզմների, հասարակության իրավագիտակցության բարձրացման, կրթության դերի, իրավասու մարմինների շարունակական մասնագիտական վերապատրաստման, միջոլորտային համագործակցության և այլնի մասին:
Միջոցառումների շարքն իրականացվում է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից` «Կանանց նախաձեռնություն հանուն անվտանգության և հավասարության» ծրագրի շրջանակում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



