Հայաստանն առաջին մեդալներն է նվաճում Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում. Հրաչյա Ռոստոմյան
ԲԼՈԳՀրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հայաստանն առաջին մեդալներն է նվաճում Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում։ 19 ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը իսկական կռիվ տվեց ծանրաձողի ու անհամեմատ փորձառու մրցակիցների հետ ու ոչ միայն բարձրացավ պատվո հարթակ այլև սահմանեց երիտասարդների աշխարհի ռեկորդ։
Սա ամբողջ հայկական սպորտի հաղթանակն է, որովհետև մենք տարիներ շարունակ ջանք ու եռանդ չենք խնայել, որպեսզի ծանրամարտում լուրջ հաջողությոուններ ունենանք նաև կանանց պայքարում։
Բազմիցս նշել եմ, ու ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր հաղթանակները մեր միասնականության մեջ են։ Միայն այդպես մենք կարող ենք ապահովել համազգային հաղթանակներ: Աշխարհի առաջնությունում մեր լավագույն մարզիկների մրցելույթները դեռ առջևում են և ես հավատում եմ, որ դեռ բազմաթիվ մեդալներ ենք նվաճելու։ Մենք ուժեղ ենք, երբ մենք համերաշխ ենք:
Հրաչյա Ռոստոմյան
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



