Ասադին և նրա ընտանիքին ՌԴ-ում ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Պուտինը. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաշար Ասադին և նրա ընտանիքին ՌԴ-ում ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Պուտինը: Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոսին:
Նա ավելացրել է, որ Պուտինի պաշտոնական գրաֆիկում Բաշար Ասադի հետ հանդիպում չկա:
«Նախագահի պաշտոնական գրաֆիկում նման հանդիպում չկա: Պարոն Ասադի գտնվելու վայրի մասին ոչինչ չենք կարող ասել», - ասել է Պեսկովը:
Նա նաև հավելել է, որ Մոսկվան երկխոսություն է վարում Անկարայի հետ, այդ թվում՝ Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին սիրիական ընդդիմադիր զինված խմբավորումների անդամները լայնածավալ հարձակում են սկսել Հալեպ և Իդլիբ նահանգներում կառավարական դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համան, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։ Կիրակի առավոտյան նրանք մտել են մայրաքաղաք Դամասկոս, որից հետո սիրիական բանակի ստորաբաժանումները լքել են քաղաքը։ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ներսիրիական բանակցություններից հետո լքել է պաշտոնը և երկիրը։