Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փաշինյանը սարսափելի վախում է թույլ երևալուց. Հովիկ Աղազարյանի դեպքը դրա հետ է կապված. Կարեն Քոչարյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



Հովիկ Աղազարյանին չեն գաղտնալսել, նրա հեռախոսը արգրավել են, միջի նյութերը հանել են եւ սկսել տարածել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Եթե ընդհանուր խոսենք, թե իշխանությունում ինչ է կատարվում, ապա կատարվում է այն, ինչ սովորաբար կատարվում է բոլոր իշխանությունների հետ, երբ կտրվում են իրականությունից, երբ արդեն ունեն բավականին լուրջ ֆինանսական հոսքերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու, տարբեր լծակների, այդ թվում վարչական, կադրային լծակների տիրապետելու խնդիր: Այս ամեն ինչը ցանկացած իշխանությունում կա, պարզ է, որ չտեսների իշխանությունում դա ավելի ցայտուն և ավելի շուտ պետք է լինի։

Իսկ ինչ վերաբերում է Հովիկ Աղազարյանին, ապա այստեղ ավելի շատ խոսում են Նիկոլ Փաշինյանի անձնական վախերը առ այն, որ իրեն հանկարծ թույլ կհամարեն: Ինքը սարսափելի վախում է թույլ երևալուց։

Հովիկ Աղազարյանին WhatsApp-ով խնդրանքը չկատարելը կարող էր ընկալվել, ընդ որում թիմակիցների կողմից, որպես Նիկոլ Փաշինյանի թուլության նշան։ Դրա համար է արվում այս ամեն ինչը»,-ասաց Քոչարյանը:

Նա նկատեց, որ ՔՊ-ի թիմում առավել ակտիվ են նրանք, որոնք գիտեն, որ իրենց վրա հաստատ կոմպրոմատ կա. «Ով ավելի հանգիստ է, իրեն այդպես հանգիստ էլ պահում է։

Եթե անգամ չլինի էլ կոմպրոմատ, ես տեսնում եմ, որ այս իշխանությունը կարող է շատ հանգիստ պարզապես մարդկանց վրա սարքել, այդ թվում նաև իր թիմակիցների»:

Քաղտեխնոլոգի խոսքով, եթե ՔՊ-ական պատգամավորներն ընդվզեն ու դուրս գան խմբակցությունից, կամ դնեն մանդատը, հաջորդ օրը նրանց վրա գործ կկարվի, որովհետեւ դա իշխանությանը մերժելու նման մի բան է, որը բնականաբար ունենում է բավականին ծանր հետևանքներ։

Նա կարծիք հայտնեց, որ այս ամենը վկայում է  իշխանությունում պառակտման, ճաքերի մասին. «Դա նորություն չէ, ինչպես և ցանկացած այլ իշխանության դեպքում։ Մենք շատ տարբեր իրավիճակներ ենք տեսել,. թե ինչպես են այդ ճաքերը առաջանում: Իհարկե, անգամ ամենամեծ ճաքերի դեպքում, երբ ընդիմությունը բավականին ուժեղ է լինում, տեղի է ունենում իշխանության ուժերի մոբիլիզացիա, որովհետև այնտեղ կա ավելի վտանգավոր բան դիմացը: Մոռանում մի պահ ճաքերի մասին, հետո նորից այդ ճաքերը խորանում է, այնքան, մինչև ինչ-որ մի գեղեցիկ օր իմանում ենք, որ ներքին, պալատական հեղաշրջում է եղել»,-ասաց Կարեն Քոչարյանը:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկին