Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԶԼՄ-ների իրավունքների խախտումները թիվը նախորդ տարի հասել է 105-ի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալների համաձայն, 2015 թվականին լրատվամիջոցների և լրագրողների իրավունքների խախտումները 40-ով աճել են ՝2015-ին հասնելով  105 դեպքի: «Այս տարվա մեր զեկույցը ամենահաստափորն է դարձել, այսպիսի ծավալի զեկույց, որն 82 էջ է, չի եղել ԽԱՊԿ գործունեության 13 տարիների ընթացքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԽԱՊԿ նախագահ ԱշոտՄելիքյանը:

Խախտումների աճը Մելիքյանը պայմանավորում է նրանով, որ 2015 թ. շատ լարված և բարդ ժամանակաշրջան էր ԶԼՄ-ների և լրագրողների համար: Բազմաթիվ խոչընդոտումներով և լրագրողների նկատմամբ բռնություններով: Ըստ նրա բավական է միայն հիշել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերը, երբ ցույցը ցրելիս, ոստիկանական  ստորաբաժանումները բռնություն էին կիրառել և բազմաթիվ խոչըդոտների դիմել լրագրողական գործունեությունը խանգարելու համար:

«Այդ միջադեպն իր ծավալներով աննախադեպ էր, քանի որ եթե նույնիսկ համեմատենք 2008 թ. մարտի 1-ի դեպքերի հետ, այնուամենայնիվ այդ իրադարձություններն իրենց ծավալով, լրագրողական գործունեության խոչընդոտումներով ավելին էին: Այդ օրը ֆիզիկական բռնության ենթարկվեցին 13 լրագրողներ և օպերատորներ տարբեր լրատվամիջոցներից և ևս 11-ի գործունեությունն այլ կերպ խոչընդոտվեց՝ ընդհուպ տեխնիկան ջարդելը, բերման ենթարկելը, հիշողության սարքերը վերցնելը և այլն»,- նշեց ԽԱՊԿ նախագահը:

Նրա համոզմամբ՝ միայն հունիսի 23-ի  իրադարձությունները բավական էին համարելու համար, որ  լրագրողների իրավունքների մասշտաբային խախտումներ են եղել, բայց մինչև հունիսի 23-ն էլ արդեն արձանագրվել էր 4 դեպք:

Մելիքյանը նշեց, որ լրագրողների նկատմամբ խախտումների դեպքեր են գրանցվել նաև օրենսդրական փոփոխությունների քարոզչության ժամանակհատվածում և հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6-ին: Արձանագրվել էր լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3, մասնագիտական գործունեության խոչընդոտման 12 դեպք:

2015 թվականին ԽԱՊԿ-ի ուսումնասիրությունների արդյունքում  արձանագրվել է, որ  լրագրողների նկատմամբ իրականացվել է ֆիզիկական բռնության 8 դեպք: Այս ցուցանիշը մեկով պակաս է 2014 թվականից, սակայն հարձակումներից տուժած լրագրողների քանակով 2015-ն  աննախադեպ էր: Այդ տարի ֆիզիկական բռնության են ենթարկվել տարբեր ԶԼՄ-ների    23 աշխատակիցներ՝ ի տարբերություն նախորդ տարվա 12-ի:

«2015թ. ընթացքում ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ տարաբնույթ ճնշումների թիվը հասավ 67-ի, ինչը 24-ով ավելի էր 2014 թվականի համեմատությամբ: Դրանցից 15-ը 2015 թ. ընթացքում ԶԼՄ-ների ներգրավվածությամբ դատական գործերն են՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով»,- ասաց նա՝ հավելելով, որ 2015 թվականին ԽԱՊԿ-ն արձանագրել է տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտումների 30 դեպք:

Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ