Հայ շախմատիստները մասնակցում են Ֆիրդուսու անվան մրցաշարին
ՍՊՈՐՏԻրանի Մաշհադ քաղաքում մեկնարկել է Ֆիրդուսու անվան շախմատի 6-րդ բաց միջազգային մրցաշարը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հյաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրեասյ անը, մրցաշարին մասնակցելու համար Իրան են մեկնել Կարեն Գրիգորյանը եւ Հովհաննես Գաբուզյանը:
Հայաստանի վարկանիշային աղյուսակում Կարեն Գրիգորյանը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը, իսկ Հովհաննես Գաբուզյանը 12-րդն է:
Իրանի մրցաշարին մասնակցում են 12 երկրից 200 շախմատիստ, որոնցից 16-ը գրոսմայստերներ են, 5-ը միջազգային կարգի վարպետներ: Հայ շախմատիստներից Կարեն Գրիգորյանը մրցաշարում վարկանիշով 3-րդն է, իսկ Հովհաննես Գաբուզյանը՝ 5-րդը:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



