Աբովյանում հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ դեկտեմբերի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ Ռազմական ոստիկանության հարևանությամբ գտնվող դաշտամիջյան տարածքում, հնարավոր է զենք-զինամթերք լինի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan/com-ը, համայնքային ոստիկաններն ու պարեկները, մոտ 1 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հաստաբուն ծառի փչակում հայտնաբերում են կասկածելի տոպրակներ։
Տեղում պարկերի միջից դուրս են բերում ինքնաձիգ, ատրճանակներ, մարտական նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ տեսակի զենք, զինամթերք։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել են փորձաքննություններ։
Աղբյուրի տեղեկություններով զենք-զինամթերքը հայտնաբերվել է ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանների կատարած աշխատանքի արդյունքում ու քաղաքացին, ընդառաջելով համայնքային ոստիկանների հորդորներին, այն թողել է նշված վայրում, ապա զանգահարել ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ ինքը Արցախյան պատերազմների մասնակիցներից է և զենք-զինամթերքը թողնում է Կոտայքի ռազմական ոստիկանության մոտ՝ դաշտամիջյան հատվածում։