Փոխարինված հին ծառերից գոյացած փայտանյութը տրամադրվում է երևանաբնակ կարիքավոր ընտանիքներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ընթացիկ տարում շուրջ 1500 կենսունակության ավարտին մոտ և տապալման ենթակա ծառ է հեռացրել մայրաքաղաքի փողոցներից:
Էտից ու փոխարինումից պահեստավորած մոտ 800 խմ փայտանյութ կտրամադրվի վարչական շրջաններին, որոնք իրենց միջոցներով դրանք կփոխանցեն երևանաբնակ կարիքավոր ընտանիքներին։
Ընտանիքների թիվն ու կարիքները կգնահատեն վարչական շրջանների պատասխանատուները: Յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի 1-2 խմ համայնքային սեփականություն հանդիսացող վառելափայտ։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



